Բոլորիս քաջ ծանոթ բշտիկներ. Ի՞նչ ուտել վիտամինների պակասը լրացնելու համար

Կոտրատվող, փշրվող մազեր ու եղունգներ։

Այս նշանների գլխավոր պատճառներից մեկը բիոտինի՝ B7 վիտամինի ոչ բավարար օգտագործումն է։

Եթե ձեր եղունգները սկսել են շերտավորվել, իսկ մազերը՝ կոտրատվել, սննդի մեջ օգտագործեք կաթնամթերք, ծաղկակաղամբ, սպանախ, բրոկկոլի, հացահատիկեղեն և բանան։

Ուշադրություն դարձրեք, որ փշրվող մազերն ու եղունգները կարող են նաև սակավարյունության նշան լինել, դրա համար էլ անպայման խորհրդակցեք բժշկի հետ նախքան վիտամիններ ընդունելը:

Ճաքած շրթունքներ ու շրթունքների անկյունում՝ վերքեր։

Օրգանիզմը ձեզ ահազանգում է, որ իրեն չեն բավականացնում երկաթն ու B խմբի վիտամինները, որոնք պարունակվում են հատիկավորների, օսլայական բանջարեղենի ու ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերքների մեջ։

Հավկուրություն ու աչքի ներսի ստորին հատվածում՝ սպիտակ փառ։

A վիտամինով հարուստ սննդամթերքը կօգնի ազատվել այդ տհաճ իրավիճակներից, որոնք ունակ են վերածվել քսերոֆտալմիայի ու հանգեցնել կատարյալ կուրության ու այլ տհաճ հետևանքների։

Բարեբախտաբար, այն բավարար քանակությամբ կա կաթնամթերքի մեջ, կանաչ, դեղին և նարնջագույն բանջարեղենի մեջ։

Ոտքերի կապտուկներ։

A վիտամինը նպաստում է անոթներն ամրապնդող կոլագենի արտադրությանը։ Մաշկի վրա հեմատոմաների ի հայտ գալը վկայում է այն մասին, որ պետք է ավելի շատ բրոկկոլի, ելակ, մանգո և նարինջ ուտել։ Մարմնի վրայի կապտուկները նույնպես կարող են հայտնվել K վիտամինի պակասի արդյունքում։

Արմունկների սագի մաշկը։

Սա անվանվում է նաև մաշկային կերատոզ։ Այն հայտնվում է, երբ մեր սննդակարգի մեջ բավարար չեն ցինկն ու A վիտամինը։ Այս տարրերը կարելի է գտնել թռչնամսի, հումուսի, դդումի, քաղցր կարտոֆիլի ու սեխի մեջ։

Կոշտ եղունգներ։

Ստամոքսահյութի պակասը սադրում է ցանկացած վիտամինի ցածր ներծծողականություն, դրա համար էլ սննդի մեջ մարսողական ֆերմենտ ավելացրեք։

Անհանգիստ ոտքերի կամ Ուիլլիս-Էբկոմի սինդրոմ։

Եթե դուք հանգիստ վիճակում ոտքերը շարժելու անընդհատ անհրաժեշտություն եք զգում, դուք նաև քնի հետ կապված խնդիրներ կարող եք ունենալ։ Այս խնդիրը լուծել կարող է մագնեզիումը։

Թույլ իմունիտետ։

Այն ամրապնդելու համար C վիտամին օգտագործեք։

Ձեզ մոտ ավիտամինոզի մեկ կամ մի քանի նշաններ հայտնաբերելով՝ մի շտապեք մոտակա դեղատնից բիոհավելումներ ու վիտամինային կոմպլեքսներ գնել։ Առանց ճիշտ սնվելու՝ դրանք օգուտ չունեն։

Բացի դրանից, անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ։

(Visited 522 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх