Վտանգավոր հիվանդությունների ախտանշաններ, որոնք կարելի է նկատել պարզապես մարդու դեմքին նայելով..

Այս կամ այն հիվանդության ախտորոշման համար մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում հանձնել որոշակի անալիզներ, սակայն կան հիվանդություններ, որոնց ախտորոշման համար մասնագետին բավական է պարզապես ուշադիր զննել հիվանդի դեմքը, քանի որ անհրաժեշտ ախտանշաններն ակնհայտ են լինում նաև անզեն աչքով։

Մասնագետները ներկայացրել են վտանգավոր հիվանդություների մասին հուշող այն ախտանշանները, որոնք կարելի է նկատել մարդու դեմքին։ Այս ախտանշաններն իմանալը կօգնի ժամանակին դիմել մասնագետին ու բուժել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, առաջին հերթին բժիշկները հորդորում են չանտեսել դեմքի մաշկի և շուրթերի թեփոտվածությունը, քանի որ այն կարող է լուրջ խնդիրների մասին նախազգուշացնել։

Մասնագետների խոսքով՝ այս ախտանշանը վկայում է քրտնագեղձերի դիսֆունկցիայի մասին, որը զարգանում է շաքարային դիաբետի հետևանքով։ Բացի այդ, մաշկի սաստիկ չորությունը կարող է պայմանավորված լինել նաև վահանագեղձի աշխատանքի խանգարումներով, էկզեմայով կամ պսորիազով։

Վտանգավոր ախտանշան է նաև կանանց դեմքին ավելորդ մազածածկույթի ի հայտ գալը։ Նման տհաճ խնդիրը կարող է վկայել ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի մասին, որը զարգանում է կանանց օրգանիզմում տղամարդկանց հորմոնների մակարդակի բարձրացման հետևանքով։

Մյուս ախտանշանը, որը տեսանելի է լինում անզեն աչքով, կոպերին առաջացած դեղնավուն նորագոյացություններն են։ Նման դեպքերում մասնագետը կարող է խորհուրդ տալ ստուգել սրտանոթային համակարգի վիճակը, քանի որ այդ նորագոյացությունները սովորաբար առաջանում են խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով, որը խցանում է անոթներն ու խանգարում դրանց աշխատանքը՝ խանգարելով նաև ամբողջ սրտանոթային համակարգի աշխատանքը։

Դեմքի այտուցվածությունն ու աչքերի տակ առաջացած «պարկերը» ևս չի կարելի անուշադրության մատնել։ Նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել բավական լուրջ հիվանդություններով, այդ թվում՝ հիպոթիրեոզով, քնի օբստրուկտիվ ապնոէով և ալերգիկ ռեակցիաներով։

Բացի այդ, ամենավտանգավոր ախտանշանների շարքին է դասվում նաև դեմքի անհամաչափությունը, որը կտրուկ դառնում է շատ ավելի նկատելի։ Նման ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ նման անհամաչափությունը կարող է հուշել գլխուղեղի կաթվածի շատ բարձր հավանականության մասին։

(Visited 78 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх