Ինչպե՞ս ազատվել թեփից………….Ախտորոշում և բուժում․․

Փոքր սունկը, որը «ապրում է» գլխի մազածածկույթում, կարող է թեփի առաջացման պատճառ դառնալ: Խնամված գեղեցիկ մազերը առողջության գրավականն են. նրանք մեզ դարձնում են գրավիչ և ինքնավստահություն են մեզ ներշնչում: Բայց մազերի թեփը կարող է ամեն ինչ փչացնել:

Թեփը մի խնդիր է, որը, վիճակագրական տվյալների համաձայն` առաջանում է մեր երկրագնդի բնակչության 1/3-ի մոտ:

Թեփի առաջացման պատճառները

Թեփը համարվում է սեբորիա այն դեպքում, երբ խանգարվում է ճարպային գեղձերի նորմալ աշխատանքը (սեբորեան ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է): Միաժամանակ փոխվում է այդ գեղձերի արտազատման արագությունը, ինչպես նաև՝ մաշկի ճարպի բնույթը:

Սեբորիան կարող է լինել ճարպային (թանձր և նոսր), չոր և խառը: Սեբորիայի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, բայց կան երևույթներ, որոնք միանշանակ նպաստում են դրա զարգացմանը:

Գենետիկան

Ցածր իմունիտետը

Հորմոնային խանգարումները

Սթրեսները

Նյութափոխանակության խանգարումը

Մարսողական համակարգի խանգարումը

Վիտամինների պակասը

Քրոնիկ հիվանդությունները

Մազերի ոչ ճիշտ խնամքը

Թեփի բնական առաջացման պատճառ կարող է հանդիսանալ Pityrosporum-ի սունկը: Այս սնկիկը «ապրում է» մեզանից յուրաքանչյուրի մեջ, բայց չափից շատ բազմանում և թեփ է առաջացնում միայն այն դեպքում, երբ դրա համար բարենպաստ պայմաններ են լինում:

Սեբորիայի բուժումը

Խանութներում և դեղատներում վաճառում են բավական տարբեր կոսմետիկ և բուժող արտադրանքներ, որոնք նախատեսված են թեփի դեմ: Եվ, որպեսզի հասկանաք , թե թեփի դեմ ո՞ր միջոցն է արդյունավետ հատկապես ձեզ համար, դիմեք մաշկաբանին:

Բժիշկը կախտորոշի ձեր մաշկի և մազերի վիճակը և կնշանակի որևէ բուժամիջոց: Բժշկին դիմելը պարտադիր է, շատ հնարավոր է, որ ձեզ մոտ հայտնաբերվեն պսորիազ կամ էկզեմա հիվանդությունները, որոնք իրենց արտաքին դրսևորմամբ կարող են թեփի նման լինել: Այդ հիվանդությունները պահանջում են բոլորովին այլ բուժում:

Թեփի դեմ պայքարելու համար օգտագործվում են օճառահեղուկներ, դիմակներ և լոսյոններ: Դրանք բոլորը պարունակում են հակասնկային, հակամանրէնային պատրաստուկներ: Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ հաճախ ընդգրկվում են

կետոկոնազոլ, բիֆոնազոլ, ծծմբային ցինկ՝ պատրաստուկներ, որոնք նախատեսված են թեփ առաջացնող սնկիկների դեմ պայքարի համար:

սալիցիլաթթու և դիսուլֆադ սելենա, որոնք ոչնչացնում են թեփը և կանխարգելում նրա կրկին առաջացումը:
Կուպր և ծծումբ, որոնք նպաստում են մահացած բջիջների անջատմանը:

Որպեսզի կարողանաք թեփից ազատվել, կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին: Սեբորեայի դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել քաղցրի, կծվի և ճարպոտ սննդի քանակությունը: Ձեր սննդակարգը անպայման պետք է հարուստ լինի А, В, С, Е վիտամիններով և բջջանյութերով: Բացի այդ թեփը բուժելու համար կիրառում են.

կրիոմերսում հեղուկ ազոտով
ֆիզիոթերապիա
ուլտրամանուշակագույն ճառագայթներով ներգործություն
Որպեսզի բուժման արդյունքը երկարատև լինի՝ պետք է նաև ուշադրություն դարձնել իմունային համակարգին: Սեբորեայի բուժումը իրագործելու և թեփից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև ժողովրդական դեղամիջոցներ:

Այսպես, օրինակ, ժողովրդական բժշկության համաձայն խորհուրդ է տրվում հազարաթերթիկի կամ եղինջի եփուկով մերսել գլխի մաշկը: Թեփի բուժումը, որպես կանոն, տևում է 1-2 ամիս:

Թեփը հիվանդություն չէ, այլ գլխի մազածածկույթի ախտահարված ախտանիշ է՝ հիվանդագին ընթացքով:

(Visited 54 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх