Սուրճին մի փոքր կարագ ավելացրեք. Այն օգտակար դարձրեք և հաճելի․․․․․

Սուրճն օգտակար ըմպելիք է, որը նպաստում է նյութափոխակությանը, պաշտպանում դեպրեսիայից: Սակայն այն սխալ օգտագործելու կամ չարաշահելու դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի կանոն, որոնք կօգնեն ոչ միայն համ հաղորել սուրճին, այլև այն օգտակար դարձնել:

Քաղցած վիճակում սուրճ մի խմեք: Առավոտյան սուրճ խմելը լավ գաղափար է, եթե դրանով եզրափակում եք նախաճաշը, և ոչ այն դեպքում, երբ փոխարինում է նախաճաշին:

Այդ դեպքում սուրճը կարող է կարճ ժամանակով ճնշել ախորժակը, էներգիա հաղորդել, բայց դրանից կտուժեն նյութափոխանակությունը, սիրտը, էնդոկրին համակարգը, նյութափոխանակության օրգանները:

Սուրճին մի փոքր կարագ ավելացրեք: Սուրճին մի փոքր կարագ կամ կոկոսի յուղ ավելացրեք: Սրանք առողջ ճարպեր են, որոնք կարող են օգնել իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, կարգավորել զարկերակային ճնշումը, պաշտպանել սիրտը:

Սուրճը կարող եք համադրել նաև ընդեղենի և չորամրգերի հետ:

Դարչին ավելացրեք: Նախ, դարչինը հաճելի համ է հաղորդում սուրճին, բացի այդ՝ այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների ազդեցության դեմ, օրգանիզմը պաշտպանում ծերացումից: Դարչինն օգնում է նաև իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Ֆիլտրված ջուր օգտագործեք: Ֆիլտրված ջուրը մետաղներ չի պարունակում, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Միանգամյա օգտագործման թղթե ֆիլտրեր օգտագործեք:

Մասնագետները նշում են, որ թղթե ֆիլտրերի օգտագործումը հնարավորություն է տալիս դուրս բերել բաղադրիչները, որոնք կարող են բարձրացնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:

(Visited 42 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх