Բաղադրատոմսներ. մաքրեք օրգանիզմը տոքսիներից․․․․

Տարվա ցուրտ եղանակին ավելի լավ է օրը սկսել թեյով կամ մեկ այլ համեղ ըմպելիքով: Օգտակար ըմպելիքը պատրաստելու համար բաղադրամասերը պետք է ինքներդ ընտրեք: TakProsto.cc-ը ներկայացրել է ըմպելիքների բաղադրատոմս, որոնք ձեր օրգանիզմից կհանեն տոքսիները:

1. Անանուխի մաքրող թեյ

Բաղադրությունը

4 թ/գ համեմի սերմ

4 թ/գ սամիթի արմատներ

2 թ/գ չաման (тмин)

2 թ/գ սև պղպեղ

2թ/գ աղացած կոճապղպեղ

Թարմ անանուխի 15 տերև

3 կտոր կիտրոն

Խառնեք բոլոր բաղադրամասերը: Մանրացրեք կոճապղպեղն անանուխի հետ: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները և վրան 400 մլ ջուր լցրեք, եռացրեք և թողեք կրակի վրա 5 րոպե: Թրմեք ևս 3 րոպե: Զարդարեք թեյը մի կտոր կիտրոնով:

2. Այուրվեդյան թեյ «Դետոքս»

Բաղադրությունը

1թ/գ քերած կոճապղպեղ

1թ/գ քրքումի փոշի

2թ/գ համեմի սերմ

2թ/գ չամանի սերմ

2թ/գ սամիթի սերմ

2թ/գ կանաչ թեյ

Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան լցրեք տաք, բայց ոչ եռացրած ջուր: Թողեք՝ թրմվի 5 րոպե: Այնուհետև անմիջապես լցրեք բաժակի մեջ և խմեք:

3. Դետոքս ըմպելիք խնձորի քացախով

Բաղադրությունը

1ճ/գ խնձորի քացախ

Կես կիտրոնի հյութ

1թ/գ մեղր

Քացախի վրա լցրեք 1 բաժակ տաք ջուր, ավելացրեք կիտրոնի հյութը և քաղցրացրեք այս ամենը մեղրով:

4. Կիտրոնով, կոճապղպեղով և ռեհանով սառը թեյ

Բաղադրությունը

2 կիտրոն

5 կտոր կոճապղպեղի արմատներ

Ռեհանի 10 թարմ տերև

3թ/գ մեղր

Կիտրոնը բաժանեք երկու մասի և հյութը քամեք: Հյութը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք մյուս բաղադրամասերը և վրան տաք ջուր լցրեք: Թողեք՝ սառչի: Կարելի է հյուրասիրել սառույցով:

5. Կոճապղպեղով և ցիտրուսով օգտակար թեյ

Բաղադրությունը

2թ/գ կոճապղպեղի քերած արմատներ
3ճ/գ կիտրոնի թարմ քամած հյութ
1թ/գ մեղր
1 հատ դարչին
2թ/գ կանաչ թեյ
Կաթսայի մեջ լցրեք կանաչ թեյը, ծածկեք կափարիչով, թողեք՝ թրմվի 2 րոպե: Այնուհետև մնացած բաղադրիչները դրեք նույն կաթսայի մեջ և թողեք ևս 3 րոպե մնա: հյուրասիրեք տաք վիճակում:

6. Քաղցր և համեղ կանաչ թեյ

Բաղադրությունը

3ճ/գ կոճապղպեղի քերած արմատներ

3թ/գ կանաչ թեյ

Թարմ անանուխի 2 տերև

1ճ/գ մեղր

3 նարնջի հյութ

Կես լիտր ջուրը եռացրեք, այնուհետև եռացող ջրի մեջ լցրեք կոճապղպեղը և թողեք 5 րոպե: Վերցրեք ըմպելիքը կրակի վրայից և ավելացրեք կանաչ թեյ և անանուխ: Թողեք՝ թրմվի 5 րոպե, ապա քամեք: Ավելացրեք մեղր՝ ըստ ճաշակի, թողեք ըմպելիքը սառչի և ավելացրեք նարնջի հյութը:

7. Ազնվամորիով և կանաչ թեյով կոկտեյլ

Բաղադրությունը

1 բաժակ սառը կանաչ թեյ

100մլ բնական յոգուրտ՝ առանց հավելումների

100գ սառեցրած ազնվամորի

1բանան

1թ/գ մեղր

1տուփ վանիլային շաքար

Սառույց
Խառնեք բոլոր բաղադրիչները խոհանոցային կոմբայնի (блендер) մեջ: Երբ ստանաք համասեռ զանգված, լցրեք բաժակների մեջ և հյուրասիրեք:

Ներկայացված ըմպելիքները ոչ միայն մաքրում են աղիները, այլև ամրացնում են իմունային համակարգը և օգնում են մի քանի հիվանդությունների դեմ պայքարում:

(Visited 78 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх