Բանջարեղեն, որը կպաշտպանի ճնշման բարձրացումից․․․

Դդումն ամենաշատ բջջանյութ պարունակող բանջարեղենների շարքին է դասվում: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս բանջարեղենի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Դդումը պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմի: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ, բետա-կարոտին, օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք այլ միկրոտարրեր է պարունակում, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս խուսափել մի շարք առողջական խնդիրներից:

Այս բանջարեղենը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության համար. օգտակար է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են զարկերակային ճնշման բարձրացումը, աթերոսկլերոզը: Դդմի սերմերի յուղը նյութեր է պարունակում, որոնք պաշտպանում են արյան ճնշման տատանումներից:

Բացի այդ՝ դդմի սերմերը հարուստ են ցինկով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ցինկի անբավարար մակարդակը մեծացնում է կաթվածի զարգացման հավանականությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում 20 գրամ դդմի սերմեր օգտագործել:

Դդումն օգնում է նաև իջեցնել խոլեստերինի մակարդակը, ազատվել այտուցներից, ամրացնել իմունային համակարգը: Դդումն առանձնանում է վիտամին A-ի մեծ քանակով, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում մաշկի որակի, տեսողական օրգանների վրա, ամրացնում ատամներն ու ոսկորները:

Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ դդումի կալորիականությունը ցածր է, բայց այն բավական երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում, կանխարգելում չափից շատ ուտելը:

Խնձորի հետ համադրելու դեպքում այն էներգիա կհաղորդի օրգանիզմին, իսկ մեղրի համադրությամբ կօգնի անքնության և նյարդային համակարգի խնդիրների դեպքում:

(Visited 32 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх