Մեծ քանակություններով քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը ոչ միայն տանում էճարպակալման զարգացման, այլեւ զգալիորեն մեծացնում է երիկամների ծանր հիվանդություններ ձեռք բերելու վտանգը:
«Մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մասին, թե տարբեր ոչ ալկոհոլային խմիչքները, որոնք այսօր հասանելի են շուկայում, ինչպես են ազդում մարդու առողջության վրա:
Օրինակ, մենք գրեթե տվյալներ չենք ունեցել այն մասին, թե դրանց որ տեսակներն են ամենից շատ նպաստում երիկամների հիվանդությունների զարգացմանը:
Մենք լրացրել ենք այդ բացթողումը»,-հայտարարել է Բալթիմորի (ԱՄՆ) Ջոն Հոփքինսի համալսարանի աշխատակից Քեյսի Ռեբհոլցը:
ԱՀԿ-ի ընթացիկ տվյալների համաձայն, այսօր աշխարհում դիտվում է ճարպակալման գլոբալ համաճարակ:
Այդ համաճարակի գլխավոր «տարածողի» գլխավոր դերին, ինչպես ներկայում գտնում են բազմաթիվ բժիշկներ ու գիտնականներ, այսօր հավակնում են շաքարը եւ քաղցր ընպելիքները, որոնք վերջին երկու տասնամյակներում լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում:
Դրանց տարածման հետեւանքները երեւում են արդեն այսօր:
Երկու տարի առաջ ամերիկացի հետազոտողները պարզել են, որ քաղցր գազավորված ըմպելիքների չափազանց շատ օգտագործումը հանգեցնում է տարեկան մոտավորապես 184 հազար մարդու մահվան:
Այդ մահերի մեծ մասը բաժին է ընկնում Լատինական Ամերիկայի երկրներին եւ Միացյալ Նահանգներին, հաեղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: