Դիսբակտերիոզի ախտորոշումը և բուժումը․․․․․

Դիսբակտերիոզն աղիներում տեղ գտած տարբեր միկրոբների քանակի ոչ ճիշտ հարաբերակցությունն է կամ դրանց պակասը: Գիտնականները հաշվարկել են, որ յուրաքանչյուր մարդու աղիներում գտնվող ամբողջ միկրոբներն ընդհանուր առմամբ կշռում են երկու կիլոգրամ: Հասկանալի է, որ չի կարելի դրանց հետ հաշվի չնստել:

Օգտակար միկրոբներն են բիֆիդոբակտերիաները, լակտոբակտերիաները, բակտերոիդներն ու աղիքային ցուպիկները: Բիֆիդո եւ լակտոբակտերիաները հանդիսանում են մեր աղիների առաջին «բնակիչները»` ծնվելու պահից սկսած: Դրանք ակտիվ մասնակցություն ունեն մարսողության ընթացքի վրա, ազդում են ճարպափոխանակության վրա, նպաստում են տարբեր տեսակի վիտամինների յուրացմանը:

Առանց այդ բակտերիաների օրգանիզմում հնարավոր չէ ամինաթթուների սինթեզումը, այդ բակտերիաներն ունեն նաեւ հակաալերգիկ ազդեցություն ու ապահովում են հաստատուն իմունային համակարգ:

Եվ վերջապես օգտակար միկրոբների ամենակարեւոր հատկությունն այն է, որ դրանք ընդունակ են զգալիորեն իջեցնել կանցերոգենների ազդեցությունն օրգանիզմում, հետեւաբար` նվազում է ուռուցքածին հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Վնասակար միկրոօրգանիզմներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, որոնք, որքան հնարավոր է, վնասում են օրգանիզմին: Ահա սրանց ազդեցությունն են փորձում չեզոքացնել օգտակար միկրոբները, որպեսզի չվնասեն աղեստամոքսային տրակտը: Երբ մարդն առողջ է, օգտակար ու ախտածին միկրոօրգանիզմները, կարելի է ասել, միասին «խաղաղ են ապրում»:

Ցավոք սրտի, այս հավասարակշռությունն անկայուն է, իսկ այն խախտվելու դեպքում ախտածին միկրոօրգանիզմները սկսում են զբաղեցնել ավելի մեծ տեղ:

Օրգանիզմի այս վիճակը, որի ժամանակ տեղի է ունենում նորմալ միկրոֆլորայի շեղում, առաջացնում է մի միջավայր, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ախտածին ֆլորայի առաջացման համար: Հենց սա էլ անվանում են դիսբակտերիոզ:

Դիսբակտերիոզը հատուկ նախանշաններ չունի: Փսխելը, այրոցը, սրտխառնոցը, փքվածության զգացումը, փորլուծությունը կամ փորկապությունը, տարբեր փորացավերը, անվնաս ուտելիքի հանդեպ ալերգիաները, ոչ բարձր ջերմությունը կարող են լինել աղեստամոքսային տրակտի որեւէ հիվանդության պատճառ եւ որպես հետեւանք` դիսբակտերիոզ:

Դիսբակտերիոզի առաջացման պատճառները կարող են շատ լինել: Մեր օրգանիզմի օգտակար բակտերիաները մահանում են հետեւյալ դեպքերում.

– երբ միջավայրը, որում դրանք ապրում են, դառնում է շատ թթվային կամ շատ հիմնային:

– երբ մարսողության ֆերմենտն անհրաժեշտ քանակությամբ չի արտադրվում, իսկ չմարսված ուտելիքը թթվում է, որից հետո հնարավոր է ենթաստամոքսային գեղձի ու լյարդի աշխատանքի խանգարում:

– Ճիճվակրության դեպքում: Այս ժամանակ օրգանիզմում եղած խարամներն այնպիսի նյութ են արտազատում, որը սպանում է օգտակար միկրոբներին` դիզենտերիա, լյամբլիոզ:

– Հակաբիոտիկների օգտագործումը. քանի որ դրանք վնասում են ոչ միայն ախտածին օրգանիզմներին, այլ նաեւ օրգանիզմի համար անհրաժեշտ շատ միկրոբների:

Դիսբակտերիոզը բավական երկար ժամանակով կարելի է հաղթահարել մի դեպքում` եթե միաժամանակ բուժենք մարսողության ֆունկցիայի խանգարումը, ճիճվակրությունը եւ դիսբակտերիոզի պատճառ դարձած այլ հիվանդությունները:

Մի քանի ժողովրդական միջոց` դիսբակտերիոզը բուժելու համար.

– 50 գ կանաչ թեյը լցնել 1 լիտր եռջրի մեջ, թրմել 30 րոպե, ապա 40 րոպե եփել մարմանդ կրակի վրա` պարբերաբար խառնելով այն: Հետո քամել այն, իսկ թեյի մնացած խոտի վրա նորից 0,5 լիտր եռջուր լցնել ու եփել եւս 20 րոպե թույլ կրակի վրա ու նորից քամել: Այս երկու թուրմերը խառնել իրար եւ պահել սառնարանում: Խմել օրվա մեջ 3-4 անգամ` 1 ճաշի գդալով, ուտելուց 30 րոպե առաջ:

– Խնկեղեգի արմատներով, կաղնու կեղեւներով, հնդկացորենի խոտով, կաղամախենու կեղեւով, բադանի արմատներով հավասարաչափ խառնուրդ պատրաստել: Հետո այս խառնուրդից 2 ճաշի գդալ լցնել 0,5 լիտր եռջրի մեջ ու թողնել մինչեւ առավոտ: Օրվա մեջ խմել 3-5 անգամ` 0,5 լիտր բաժակից: Իսկ բուժումը շարունակել 2-3 ամիս:

Յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

(Visited 53 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх