Կարմիր գինի. ինչու է այն այդքան օգտակար․․

Ալկոհոլի չարաշահումն իսկապես վնասում է առողջությանը, սակայն քիչ քանակով կարմիր գինու օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա:

Կարմիր գինին կարևոր վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության վրա: Այն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Պաշտպանում է ուղեղի աշխատանքը: Կարմիր գինին կարող է պաշտպանել գլխուղեղի բջիջները, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով: Դրանք նպաստում են հյուսվածքների վերականգնմանը, կարգավորում արյան շրջանառությունը: Արդյունքում՝ ուղեղն ավելի շատ թթվածին է ստանում: Օրվա ընթացքում մի բաժակ կարմիր գինու օգտագործումը կարող է նվազեցնել Ալցհեյմերի, նյարդային համակարգի մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Կարմիր գինին խթանում է էնդորֆինների և սերոտոնինի արտադրությունը և խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր պայքարում են դեպրեսիայի դեմ:

Օգնում է պաշտպանել բերանի խոռոչի առողջությունը: Կարմիր գինու չարաշահումը կարող է վնասել էմալը, սակայն դրա չափավոր օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի առողջության պահպանմանը՝ ատամներն ու լնդերը պաշտպանելով վարակներից:

Հակամիկրոբային բաղադրիչները խոչընդոտում են բերանի խոռոչում բակտերիաների բազմացմանը, որոնք կարող են կարիեսի և գինգիվիտի պատճառ դառնալ: Շաբաթվա ընթացքում 2-3 բաժակ գինու օգտագործումը բավարար է բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար:

Օգտակար է շնչառական օրգանների համար: Գինին հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք շնչուղիները պաշտպանում են վարակներից: Օրվա ընթացքում մի փոքր բաժակ կարմիր գինու օգտագործումը կնվազեցնի գրիպով հիվանդանալու հավանականությունը:

Հոգ է տանում սրտի առողջության մասին: Այո՛, ալկոհոլային խմիչքի չարաշահումը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա:

Իսկ կարմիր գինու փոքր չափաբաժինը կարող է օգտակար լինել սրտի առողջությանը: Հակաօքսիդանտները խոչընդոտում են խոլեստերինի կուտակմանն անոթներում:

Պայքարում է միզասեռական համակարգի վարակների դեմ: Կարմիր գինին կարող է օգնել պայքարել նաև միզասեռական համակարգի վարակների դեմ: Այն նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը:

Դրա հետ միասին օրգանիզմից դուրս են բերվում բակտերիաները, որոնք բազմանում են միզասեռական համակարգում: Կարմիր գինին կարող է օգնել պայքարել նաև միզապարկի բորբոքման դեմ:

Էներգիա է հաղորդում: Կարմիր գինին կարող է օգնել ազատվել հոգնածությունից, էներգիա հաղորդել, մեծացնել ֆիզիկական և մտավոր ատիվությունը: Կարմիր գինին բարենպաստ ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա:

Խոչընդոտում է վաղաժամ ծերացմանը: Վաղաժամ ծերացումը կանխարգելելու համար հարկավոր է առողջ կենսակերպ վարել: Կարմիր գինու պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս պայքարել վաղաժամ ծերացման դեմ:

(Visited 38 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх