Քնելուց առաջ կաթնաշոռի գործածումը ոչ միայն չի հանգեցնում մարմնի քաշի ավելացման, այլեւ օգնում է նվազեցնել ճարպի քանակությունն օրգանիզմում:
Ֆլորիդայի նահանգի համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում 20 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցները մեկ բաժին կաթնաշոռ են կերել քնելուց 30-60 րոպե առաջ:
Պարզվել է, որ այդ մթերքը դրական ազդեցություն է գործում մկանների որակի վրա, արագացնում է նյութափոխանակությունը եւ բարելավում է առողջության ընդհանուր վիճակը:
Ինչպես բացատրում են գիտնականները, կաթնաշոռի այդ ազդեցությունը պայմանավորված է կազերինով, որը դանդաղ է ստացվում օրգանիզմում եւ օգնում է կարգավորելու ամինաթթուների կայուն մատակարարումը:
Այն նաեւ մեծացնում է կերակրի ջերմային ազդեցությունը. օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում մարսողության գործընթացում, ինչն օգնում է կալորիաներն այրել նույնիսկ քնած ժամանակ: