Միակ մթերքը, որը միաժամանակ սպանում է վիրուսները, սունկն ու բակտերիաները…

Մեղուների մարսողական ֆերմենտների ու բույսերի խեժային նյութերի խառնուրդից ձևավորվում է ունիկալ բանաձևով կպչուն նյութ` պրոպոլիս կամ մեղրամոմ:

Մեղուներին պրոպոլիսը պետք է փեթակների պաշտպանության ու վարակազերծման համար, իսկ մարդուն` բուժման:

Ընդունիր բնության պարգևները, դրանում է առողջության ուժը:

Բժիշկներն այս պրեպարատը նշանակում են ամենատարբեր վիճակների ու հիվանդությունների` տոնզիլիտի, ֆարինգիտի, սինուսիտի, օտիտի, տրախեիտի, բրոնխիտի, թոքաբորբի դեպքում, վիրուսային ինֆեկցիաների` գրիպի, հերպեսի չեզոքացման համար, բոլոր ատամնաբուժական պաթոլոգիաների դեպքում, գինեկոլոգիայում արգանդի վզիկի էրոզիայի ու նույնիսկ ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ:

Ամենից հաճախ կիրառում են պրոպոլիսի 10%-անոց թուրմը: Ամենահարմարը պրեպարատը դեղատնից ձեռք բերելն է: Այն թանկ չէ ու ծառայում է երկար ժամանակ: Բայց կարելի է նաև դեղամիջոցն ինքնուրույն պատրաստել:

Պրոպոլիսի թուրմի ընդունման 8 եղանակներ`

1. Ֆարինգիտի ու տոնզիլիտի դեպքում կոկորդը ողողեք 1:10 հարաբերությամբ ֆիզլուծույթով բացած թուրմով:

2. Նույն խտությամբ էլ պետք է պատրաստել բերանի խոռոչը ողողելու համար նախատեսված լուծույթը ստոմատոլոգիական հիվանդությունների դեպքում:

3. Սինուսիտի ու հայմորիտի դեպքում վերը բերված համադրությամբ բացված լուծույթը կաթեցնել քթի մեջ, ինչպես նաև քթի լվացում կատարել, երբ մի քթանցքի մեջ լցված լուծույթը թափվում է մյուսից:

4. Օտիտի դեպքում ականջի մեջ դրեք պրոպոլիսի լուծույթի մեջ թրջած բամբակ: Եթե պրոցեդուրան երեխայի համար է արվում, լուծույթը պետք է նոսրացնել եռացրած, մինչև նորմալ տաքության աստիճան սառեցված ջրով` 1:1 հարաբերությամբ: Մեծերը կարող են նաև այս թուրմի 5%-անոց խտությամբ լուծույթից յուրաքանչյուր ականջի մեջ կաթեցնել 2 կաթիլ՝ մինչև ամբողջական առողջացում:

5. Պրոպոլիսի թուրմով ինհալացիաներ (1 կաթիլ թուրմ-5մլ ֆիզլուծույթ հաշվարկով) կիրառում են շնչուղիների հիվանդության դեպքում: Պատրաստի հեղուկը կարելի է լցնել ինհալատորի մեջ:

6. Որպես ընդհանուր ամրապնդող միջոց` 15-20 կաթիլ պրոպոլիսի թուրմը լուծել մի գդալ կաթի մեջ ու խմել ուտելուց 30 րոպե առաջ:

7. Ստամոքսային հիվանդությունների բուժման համար 15-20 կաթիլ թուրմը կարելի է լուծել 100 մլ տաք ջրի մեջ ու խմել ուտելուց 30 րոպե առաջ:

8. Մաշկի վնասվածքները, վերքերը, հերպետիկ ցանը, ոտնաթաթերի ու եղունգների սնկային ախտահարումը, թեփը բուժում են չնոսրացված պրոպոլիսի պրեպարատով, թրջոցների, քսելու եղանակներով:

Մարդու օրգանիզմի վրա պրոպոլիսի ողջ բարերար ազդեցությամբ հանդերձ` ճշգրիտ ախտորոշման ու բուժում նշանակելու համար ամեն դեպքում պետք է դիմել բժշկի:

Պրոպոլիսը հակացուցված է մեղվաբուծական մթերքների նկատմամբ ալերգիաներ ունեցող մարդկանց:

Երեխաները, հղի կանայք ու վարորդները նույնպես ներքին ընդունման համար չեն կարող օգտագործել սպիրտի հիմքով պատրաստված այս դեղամիջոցը: Կարելի է միայն քսել, պիտանի է արտաքին օգտագործման համար:

Ալերգիկ ռեակցիաների բարձր ռիսկի պատճառով մինչև 3 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում պրոպոլիսի հիմքով որևէ դեղամիջոց նշանակել:

(Visited 457 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх