B խմբի վիտամինները շատ կարևոր են առողջության համար․․․

B խմբի վիտամիններն անհրաժեշտ են բոլոր համակարգերի, բջիջների և օրգանների աշխատանքի համար: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ դրանց անբավարար մակարդակը հատկապես բացասաբար է անդրադառնում նյարդային հյուսվածքների, ուղեղի աշխատանքի վրա:

Դա հանգեցնում է մի խումբ խնդիրների՝ գլխապտույտ, սրտի զարկերի արագացում, գրգռվածություն, հոգնածության զգացում:

Ազդանշաններ, որոնք վկայում են վիտամինների անբավարար մակարդակի մասին

B1: Հանգեցնում է հիշողության վատացման, անհրաժեշտ է մի շարք գործառույթների՝ ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակությանը:

B2: Օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, օգտագործվում է հեմոգլոբինի վերականգնման, ուղեղին թթվածին հասցնելու համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել անեմիայի, նյարդային խնդիրների, գրգռվածության, ընկալելու դժվարությունների:

B3: Այս վիտամինի անբավարար մակարդակը հանգեցնում է դեպրեսիայի, ցրվածության, մտապահելու կարողության վատացման, գլխացավերի: Դրա բավարար մակարդակի դեպքում նվազում է ալերգիկ ռեակցիաների զարգացման հավանականությունը, օրգանիզմը կարողանում է դուրս բերել տոքսինները:

B5: Անհրաժեշտ է հորմոնների, նեյրոմեդիատորների սինթեզին: Օգնում է արագացնել նյութափոխանակությունը, ինչն ազդում է աշխատունակության և տրամադրության վրա:

B6: Մասնակցում է սպիտակուցների յուրացմանը: Այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում նկատվում է տխրություն, դեպրեսիա, ապատիա:

B12: Անհրաժեշտ է ֆերմենտային ռեակցիաների համար: Անբավարար մակարդակը հանգեցնում է անեմիայի զարգացման, մեծահասակների դեպքում՝ նաև դեպրեսիայի:

(Visited 89 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх