Լավագույն բուժումը շնչուղիների համար․․․

Ներկայացմնում ենք բնական միջոցներով պատրաստված մի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ ավելի հեշտ շնչել մրսածությունից և գրիպից բուժվելուց հետո: Պատրաստման համար անհրաժեշտ է.

1 բաժակ մեղր

1 բաժակ կիտրոնի հյութ

5-7 բողկ

1 գլուխ սոխ

6 պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը.

Լվացեք բանջարեղենը, մաքրեք, մանր մասերի կտրատեք և ամբողջը լցրեք բլենդերի մեջ:

Ավելացրեք կիտրոնի հյութը և մեղրը, լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Պատրաստման վերջին քայլն ամբողջ խառնուրդը քամելն է: Ստացված հեղուկը լցրեք ապակե տարայի մեջ և 1 շաբաթով պահեք սառնարանում:

Մեծահասակները պետք է օգտագործեն այն 2 ճ/գ չափով՝ օրվա մեջ մեկ կամ մի քանի անգամ: Երեխաները պետք է օգտագործեն 1թ/գ չափով, բայց անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել օրական մի քանի թեյի գդալ:

(Visited 41 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх