Ջրածնի պերօքսիդը կարող է լինել իրական գանձ ու դառնալ Ձեր անփոխարինելի օգնականը կենցաղում….

1 շիշ ջրածնի պերօքսիդը կարող է լինել իրական գանձ ու դառնալ Ձեր անփոխարինելի օգնականը կենցաղում։

• Ջրածնի պերօքսիդը կօգնի հեռացնել սպիտակ կտորի վրա առաջացած հետքերը։ Մի փոքր պերօքսիդ լցրեք հետքի վրա ու լվացեք։ Արդյունքը կարդարացնի սպասումները։

• Հատակը լվանալիս ջրի մեջ ավելացրեք մի փոքր պերօքսիդ։ Հատակն ուղղակի կփայլի։

• Բույսերը կարելի է լվանալ ջրածնի պերօքսիդի լուծույթով (25գ 3 տոկոսանոց պերօքսիդը բացել 1լ ջրում), որը կկանխի սնկերի առաջացումն ու կպաշտպանի վնասատուներից ու նույնիսկ կբարձրացնի իմունիտետը։

• Պտուղներն ու մրգերը ջրածնի պերօքսիդի թույլ լուծույթով լվանալու դեպքում այն ամբողջությամբ կհեռացնի թունաքիմիկատները։

• Ջրածնի պերօքսիդի լուծույթով բերանի ողողումները կմաքրեն բերանի խոռոչն ու կսպիտակեցնեն ատամները։ Օգտակար է այն կատարել շաբաթը 3 անգամ։

• Ջրածնի պերօքսիդով կարելի է մաքրել լոգասենյակն ու ազատվել սնկերից։

• Ջրածնի պերօքսիդն օգտակար է նաև յուղոտ մաշկի դեպքում։ Ջրածնի պերօքսիդը բացել ջրով ու մաքրել մաշկը, որը կկանխի պզուկների առաջացումը։

• Ջրածնի պերօքսիդը հիանալի միջոց է նաև ականջների մաքրման համար։ Անհրաժեշտ է մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդ լցնել ականջի մեջ, մի փոքր պահել ու մաքրել։

• Ջրածնի պերօքսիդով վաննաները կօգնեն ազատվել նաև ոտքերի սնկից։

(Visited 952 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх