Սոճու կոնի մուրաբան հիմնականում օգտագործում են շնչառական օրգանների բուժման նպատակով, այն պետք է օգտագործել փոքր քանակներով ճնշման տատանումներից խուսափեկու համար:
Բաղադրիչներ
Սոճու կոներ — 400 գրամ
Շաքարավազ — 400 գրամ
Ջուր — 400 գրամ
Պատրաստման եղանակը
Սոճու փոքրիկ, կանաչ կոները լավ լվանում ենք, հեռացնում ենք ավելորդ փայտի կտորները:Կոների վրա լցնում ենք սառը ջուր այնպես, որպիսի կոները ամբողջությամբ ծածկվեն:
Թողնում ենք 2-3 ժամ: Որից հետո թափում ենք ջուրը: Խորը էմալապատ կաթսայի մեջ լցնում ենք ջուր և շաքարավազ, եռացնում ենք, չենք մոռանում անընդհատ խառնել, որպիսի շաքարը չայրվի:
Երբ շաքարավազը ամբողջությամբ լուծվում է, ավելացնում ենք կոները: Եռացնում ենք 10 րոպե թույլ կրակի վրա:
Ապա անջատում ենք կրակը, փակում ենք կաթսան և թողնում ենք հանսգտանա 12 ժամ, կամ մեկ օր:
Սառելուց հետո կաթսան նորից ենք դնում թույլ կրակին, եռացնում ենք 10 րոպե, նորից ենք թողնում 12 ժամ կամ մեկ օր հանգստանա:Եռացնում ենք 3-րդ անգամ: Սոճու կոնի մուրաբան պատրաստ է:
Կոները ստացվում ենք շատ համեղ, և կարևորը շատ օգտակար:
Դրանք տեղափոխում ենք ապակե բանկաների մեջ և ամուր փակում ենք:Կարող ենք հեռացնել կոները և օգտագործել միայն հեղուկը:Մուրաբաները պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, մութ, զով տարածքում:
Բարի ախորժակ