Արջայուղը դրական ներգործություն է ունենում մաշկային հիվանդությունների` էկզեմայի, մաշկաբորբի, մանկական դիաթեզի, ալերգիկ մաշկային քորի դեպքում, նաև սկսվող փսորիազի նախնական փուլում․․․․

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց։

Համարվում է, որ արջայուղը դրական ներգործություն է ունենում մաշկային հիվանդությունների` էկզեմայի, մաշկաբորբի, մանկական դիաթեզի, ալերգիկ մաշկային քորի դեպքում, նաև սկսվող փսորիազի նախնական փուլում։

Արջի ճարպի «կործանարար» ազդեցությունից չեն կարողանում խուսափել տարբեր տեսակի վարակները, սնկերը, մանրէները։

Ճարպն ունի բարենպաստ ազդեցություն լյարդի վրա, պաշտպանում է այն տարբեր տեսակի քիմիական դեղերի օգտագործումից առաջացած թույներից։ Ճարպն օգտագործվում է դիմադրողականության ամրապնդման համար, ունի հակաբորբոքային, ցավազրկող, վերքամոքիչ, մանրէասպան հատկություններ։

Լավացնում է հոդերում արյան և ավիշի շրջանառությունը։

Արջի ճարպից յուղը պատրաստվում է նույն կերպ, ինչպես խոզի, սագի, կուղբի յուղերը.

Մսաղացով աղացեք ճարպը, պահեք ջրային բաղնիքի վրա, երբ համաչափ զանգված ստացվի` վերցրեք կրակից։ Ստացվում է բաց դեղնավուն կամ անգույն ճարպայուղ։ Տաք վիճակում լցրեք փակվող կափարիչով ամանի մեջ։ Պահեք սառնախցիկի մեջ։

Օգտագործելուց առաջ վերցրեք անհրաժեշտ չափաբաժինը, այն պետք չէ տաքացնել, քանի որ սենյակային պայմաններում արագ հալչում է։

Ճարպայուղն օգտագործվում է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, փորկապության, պանկրեատիտի, հյուծվածության դեպքում, պոտենցիայի վերականգնման համար, և այլն։

Վերքերի ապաքինում.

Արջայուղը քսեք թանզիֆե անձեռոցիկին, դրեք վերքին, վիրակապեք, փոխեք օրը 1 անգամ։ Նույնկերպ կիրառեք օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, արթրիտի, ռևմատիզմի դեպքում։
Մրսածություն. Խմեք 1-ական ճ/գ արջայուղ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք, մինչև լիարժեք ապաքինվեք։ Երեխաներին թույլատրվում է կեսական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Թոքախտ, թոքաբորբ, բրոնխիտ. Խմեք 1-3 ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Ընդմիջեք 2-4 շաբաթ` կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, կրկնեք ևս 1-2 անգամ։
Թոքաբորբ (բարդույթներով ընթացող). Խմեցրեք 1-ական թ/գ երեխաներին, իսկ դեռահասներին` 1-ական աղանդերային գդալ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Արջայուղը լուծեք 200 մլ տաք կաթի մեջ, ավելացրեք մեղր կամ մուրաբա։ Կաթի հանդեպ անընկալունակության դեպքում ճարպայուղը հաստ շերտով քսեք սև հացին։ Խմեք մասուրի պտղից կամ ազնվամորու տերևից պատրաստված տաք թեյ։

Ձայնալարերը փափկեցնող. Խմեք 1-2 ճ/գ ճարպայուղ` կախված մարդու քաշից.

Մինչև 100 կգ` 1 ճ/գ, իսկ 100 կգ-ից ավելի` 2 ճ/գ, տաք վիճակում։

Շարունակեք, մինչև լիարժեք բուժվելը։ Այս դեղատոմսն օգտակար է երգիչներին, դասատուներին, ինչպես նաև` այն մարդկանց, որոնց աշխատանքային գործունեությունը կապված է ցրտին` դրսում աշխատելու հետ։ Շարունակեք բուժումը` մինչև ապաքինվելը։

Լյարդը թույներից մաքրող. Խառնեք արջայուղը մեղրի հետ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` առավոտյան և երեկոյան, ուտելուց 30 րոպե առաջ։

Երեխաներին թույլատրվում է ըստ քաշի` մինչև 30 կգ-ի դեպքում` 1 թ/գ, իսկ 30-50 կգ-ի` 1 աղանդերային գդալ։

Թեյ մրսածության դեմ․․․․

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն։

Համեմի սերմն ունի մանրէասպան հատկություն, բացի այդ` հեռացնում է բերանից բուրող տհաճ հոտը.

Ծամեք համեմի (կարդամոն) մի քանի սերմ։

Սկսվող մրսածություն. Խառնեք 1 թ/գ սև թեյ և 0,5 գ աղացած սև պղպեղ, եփեք 400 մլ ջրում, եռացրեք և անջատեք։ Քամեք, ավելացրեք 2 թ/գ մեղր։ Ստացվում է կծվահամ, յուրահատուկ ըմպելիք։

Խառնեք կոճապղպեղի փոքր կտոր, 1 թ/գ դարչին և 4 հատիկ մեխակի կոկոն, եռացրեք 1 լ ջրում և անջատեք կրակը, 10 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք կտրատած կիտրոն, քաղցրացրեք մուրաբայով կամ մեղրով։ Դարչինը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում նիհարելուն։ Կոճապղպեղը լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, իսկ մեխակը պաշտպանում է մրսածությունից։

Կես թ/գ փոշիացրած կոճապղպեղը թրմեք 5-7 րոպե` 200 մլ եռջրում։ Ավելացրեք կտրատած կիտրոն։ Առավոտյան խմեք տաք վիճակում։

Կոճապղպեղը լավացնում է նյութափոխանակությունը։

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх