Բնական միջոց, որը կօգնի փորկապության դեպքում․․․․․

Նուշը հայտնի է իր օգտակար հատկություններով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս ըմպելիքը, որը պատրաստվում է նշի և մի քանի բաղադրիչի համադրությամբ, կօգնի լավացնել աղիների աշխատանքը, պաշտպանել հիպերտոնիայից, մաքրել անոթները:

Այն օրգանիզմը կապահովի նաև վիտամիններով ու հանքանյութերով՝ սպիտակուցներ, կալցիում, վիտամին E, երկաթ: Ըմպելիքը նաև մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և փորկապությունից:

Բաղադրիչներ

1 բաժակ վարսակի փաթիլներ

1 լիտր ջուր

5 ճաշի գդալ նուշ

1 ճաշի գդալ քունջութ

2 ճաշի գդալ արևածաղկի սերմեր:

Պատրաստման եղանակը:

Նուշը, քունջութն ու արևածաղկի սերմերը թրջեք 1 բաժակ ջրով, թողեք 6-9 ժամ:

Լվացեք, 100 մլ ջրի հետ խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Ավելացրեք 1 լիտր ջուր, կրկին խառնեք:

Ցանկության դեպքում կարող եք մեղր, վանիլին, դարչին կամ կակաո ավելացնել:

Սառնարանում կարող եք պահել 3-4 օր:

(Visited 57 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх