գիտնականներն ստեղծել են պատրաստուկ, որը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները…

Արեւադարձային ծաղկի մեջ պարունակվող նյութի հիման վրա գիտնականներն ստեղծել են պատրաստուկ, որը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են ChemMedChem հանդեսում։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների ամենաագրեսիվ եւ մահացու տեսակներից մեկն է:

Այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում եւ շատ դժվար է բուժել, քանի որ քաղցկեղի այս տեսակը կայուն է բազմաթիվ հակաքաղցկեղային պատրաստուկների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի գիտնականները՝ Բաթի համալսարանից Սայմոն Լյուիսի եւ Տոյամայի համալսարանի պրոֆեսոր Սուրեշ Ավալեի ղեկավարությամբ, պարզել են, որ գրանդիֆլորացինը, այն ակտիվ նյութը, որը պարունակում է Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում տարածված ուվարիա (Uvaria grandiflora) արեւադարձային ծաղիկը, ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները:

Գրանդիֆլորացինի հիման վրա նրանք ստեղծել են երեք պատրաստուկ, որոնք քաղցկեղի դեմ նույնիսկ ավելի արդյունավետորեն են պայքարում, քան բնական նյութը:

Չնայած այն բանին, որ պահանջվում է փորձարկումների եւս հինգ տարի, նախքան կարելի կլինի սկսել նոր պատրաստուկների կլինիկական փորձարկումները, գիտնականներն արդեն այժմ հայտարարում են, որ այդ դեղամիջոցներն ավելի արդյունավետ եւ պակաս թունավոր կլինեն, քան ներկայում կիրառվողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

(Visited 60 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх