Ընդեղեն, որը լուծում է նյութափոխանակության հետ խնդիրները, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ազատում հոդացավերից….

Ընդեղենի այս տեսակն օգնում է ազատվել որովայնի փքվածությունից, գազերի կուտակումից, այրոցից:

Մշկընկույզը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, հատկապես օգտակար է նյութափոխանակության համակարգի համար:

Մշկընկույզը լավացնում է նյութափոխանակությունը, չեզոքացնում ավելորդ թթուները, կանխարգելում գազերի առաջացումը, որովայնի փքվածությունը, դիարեան:

Ընդեղենի այս տեսակը նաև հակաբակտերիալ ազդեցություն ունի, կարող է օգտագործվել բերանի խոռոչի վարակների դեմ, ինչպես նաև՝ գինգիվիտի դեպքում:

Այս համեմունքը թուլացնում է մկանները: Կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ խոլստերինի մակարդակը:

Մշկընկույզը կարող է հանգստացնել նաև նյարդային համակարգը, կարգավորել քունը: Այն կարող եք օգտագործել նաև իմունային համակարգն ամրացնելու նպատակով:

Մշկնկույզը կարող եք մանրացնել, խառնել արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ և օգտագործել արթրիտի, ռևմատիզմի, օստեոխոնդրոզի դեպքում: Այն կօգնի ազատվել ցավից և բորբոքումից:

(Visited 29 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх