Հավով ապուրը պայքարում է մրսածության դեմ․․․

Գիտնականներն ապացուցել են, որ մրսածության ժողովրդական բուժման ամենատարածված միջոցներից մեկը՝ հավով ապուրն, իրոք օգնում է պայքարել մրսածության դեմ:

Ինչպես հաղորդում է Dailymail-ը, հավով ապուրն օգնում է պայքարել մրսածության դեմ միայն վարակի վաղ շրջանում:

Հետազոտությունն իրականացրել են Նեբրասկայի համալսարանի գիտնականները:

Հավով ապուրի ազդեցությունը մրսածություն ունեցող մարդու վրա գիտնականները ստուգել են 15 կամավորների վրա:

Գիտնականները պարզել են, որ հավով ապուրի մեջ պարունակվող հատուկ նյութն ակտիվացնում է էթի պաշտպանական մեխանիզմը, որը թույլ չի տալիս վարակին թափանցել օրգանիզմ:

Գիտնականները նաև նշել են, որ հավով ապուրը ավելի էֆեկտիվ է, քան հավով բուլյոնը, քանի որ հավի ու բանջարեղենի մեջ պարունակվող օգտակար նյութերը կոմպլեքս ազդեցություն են թողնում մրսած մարդու օրգանիզմի վրա:

(Visited 57 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх