Սև շոկոլադը հազի հզոր միջոց․․․․

Սև շոկոլադի մեկ սալիկը կարող է օգնել հազից ազատվելու համար: dailymail-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքում այս եզրակացությանն են հանգել բիտանացի գիտնականները:

Նրանք պնդում են, որ սև շոկոլադը պարունակում է թեոբրոմին անունով բաղադրիչը, որը խթանում է բրոնխների, արյունատար անոթների և ուղեղի աշխատանքը:

Գիտնականները կլինիկական հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է քրոնիկ հազ ունեցող 300 մարդ: 14 օրվա ընթացքում օրական 2 անգամ մասնակիցներն ընդունել են այդ բաղադրիչը:

Գիտնականները հետազոտության ավարտին հանգել են այն եզրակացությանը, որ 60 տոկոսի դեպքում հիվանդների մոտ առողջացում է նկատվել:

Այդ իսկ պատճառով նրանք պնդում են, որ սև շոկոլադը պարունակում է բավարար քանակով ակտիվ միացություններ, որոնք դրական ազդեցություն են թողնում քրոնիկ հազի բուժման վրա:

(Visited 37 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх