Ազատվեք ճարպագնդերից բնական բաղադրիչների շնորհիվ․․․․

Լիպոման (ճարպուռուցք, жировик) ճարպային բջիջներից բաղկացած ուռուցք է, որ սովորաբար լինում բարակ թելքավոր պարկուճում:

Լիպոմաները սովորաբար լինում են ենթամաշկային:

Դրանք առավել հաճախ առաջանում են գլխի, պարանոցի, ձեռքերի և թևատակերի հատվածում, սակայն կարող են ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում:

Լիպոմաները չարորակ ուռուցքներ չեն, սակայն կարող են զգալի տհաճ զգացողություններ պատճառել:

Լիպոմաները, որպես կանոն, ոչ մեծ (1-3 սմ), փափուկ գոյացություններ են: Դրանք կարող են մնալ անփոփոխ կամ դանդաղ աճել տարիների ընթացքում:

Սովորաբար դրանք չեն առաջացնում ցավոտ զգացողություններ, սակայն կարող են անհարմարություն պատճառել և ազդել մարդու ինքնագնահատականի վրա:

Այս ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ, սակայն առավել հաճախ հանդիպում են միջին տարիքի կանանց ու տղամարդկանց մոտ: Բժիշկները դեռ չեն պարզել դրանց առաջացման պատճառը, սակայն ենթադրվում է, որ սա կարող է կրել նաև ժառանգական բնույթ: Բացի այդ, լիպոմաների առաջացման կարող են նպաստել նաև տարբեր վնասվածքները:

Սովորաբար լիպոմաները հեռացվում են վիրահատական ճանապարհով, բայց այս դեպքում պետք է հիշել, որ այդ պրոցեդուրայից հետո մաշկի վրա սպիներ են մնում:

Սակայն գոյություն ունեն բնական մեթոդներ, որոնք թույլ կտան ազատվել ճարպուռուցքից՝ խուսափելով սպիների առաջացումից:

Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ ցանկացած բուժումից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հստակ ախտորոշումը շատ կարևոր է:

Մեղր ու ալյուր

Հարկավոր է խառնել մի փոքր բնական մեղրն ու ալյուրը և ստացված խառնուրդը քսել լիպոմայի վրա:

Խառնուրդը հարկավոր է քսել առնվազն 1 սմ հաստությամբ:

Այնուհետև անհրաժեշտ է ծածկել այդ հատվածը թղթյա սրբիչով կամ բինտով, թողնել 24 կամ 36 ժամ, այնուհետև լվանալ և կրկնել պրոցեդուրան ևս 5 անգամ:

Քրքումով ու վիետնամական «Աստղիկ» բալզամով քսուք

Անհրաժեշտ է`

6 ճ.գ. բնական ձիթապտղի յուղ,

2 թ.գ. մեղրամոմ,

1 թ.գ. քրքում,

1 թ.գ. վիետնամական «Աստղիկ» բալզամ:

Պատրաստման եղանակը`

Հարկավոր է մեղրամոմը լցնել կաթսայի մեջ և հալեցնել այն տաք գոլորշու օգնությամբ: Այնուհետև ավելացնել ձիթապտղի յուղը և երբ երկու բաղադրիչները խառնվեն, թուլացնել կրակն ու ավելցնել քրքումը:

5-10 րոպե թրմել և երբ խառնուրդը սառի ու դառնա սենյակային ջերմաստիճանի, ավելացնել նաև բալզամը և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Օգտագործման եղանակը.

Խառնուրդը հարկավոր է քսել վիրակապին և դնել այն լիպոմայի վրա: Այս վիրակապն անհրաժեշտ է թողնել 36 ժամ: Բուժման կուրսը տևում է 5 օր: Անհրաժեշտության դեպքում 7-10 օր անց կուրսը կարելի է կրկնել:

(Visited 12 591 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх