Եղունգները դարձել են անհարթ և դեֆորմացվել են․ Բուժեք այն մեկ բաղադրիչի օգնությամբ․․․․

Սնկային վարակն անուշադրության մատնել չի կարելի. այն կարող է քրոնիկ դառնալ, տարածվել՝ առաջացնելով անհարմարություն, անառողջ արտաքին տեսք, և այլն։

Վարակի առկայությունը կարող է հաստատվել համապատասխան հետազոտության արդյունքում, իսկ բուժումը նշանակվում է բժշկի կողմից։

Բուժման ընթացքում կարող են օգտագործվել նաև բնական միջոցներ․ կայքի հաղորդմամբ՝ լավագույններից մեկը թեյի ծառի յուղն է։

Դրա ակտիվ բաղադրիչները հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ ունեն։

Հավասար քանակով խառնեք թեյի ծառի յուղն ու որևէ բուսական յուղ։ Կարող եք օգտագործել ձիթապտղի, արևածաղկի կամ այլ յուղ։

Լավ լվացեք ոտքերը, չորացրեք։

Խառնուրդը բամբակի օգնությամբ օրվա ընթացքում 3 անգամ քսեք վնասված հատվածին։

(Visited 8 334 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх