Ընդեղենը կարող է հրաշագործ ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա, եթե այն դառնում է բալանսավորված դիետայի մի մաս․․․․

Եկեք միասին բացահայտենք ընդեղենի հրաշագործ հատկությունները: Ընդեղենի բոլոր տեսակներն են օգտավետ, հարցը միայն շատ ու քչի մեջ է:

Ընդեղենը կարող է հրաշագործ ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա, եթե այն դառնում է բալանսավորված դիետայի մի մաս: Ընդեղենի այս հատկությունը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մի շարք օգտակար նյութերով.

Ոչ–հագեցած ճարպաթթուներ

Ընդեղենի բոլոր տեսակներնն էլ պարունակում են ոչ-հագեցած ճարպաթթուներ, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Օմեգա-3

Ընդեղենը բուսական ծագում ունեցող մթերքների շարքում գրավում է առաջին հորիզոնականն՝ իր Օմեգա -3 ճարպաթթվի պաշարով, որը կարգավորում է սրտի ռիթմիկ աշխատանքը:

Բջջանյութ

Բջջանյութը նույնպես խոլեստերինի մակարդակը կարգավորելու հատկություն ունի: Սա նաև հագեցածության զգացողություն է տալիս, որն օգնում է ավելի քիչ սնունդ օգտագործել: Ըստ որոշ աղբյուրների՝ բջջանյութը շաքարախտը կանխարգելող հատկություն ևս ունի:

Վիտամին E

Վիտամին E-ն կանխարգելում է երակներում թրոմբերի առաջացումը, որը, ինչպես գիտեք, կարող է ճակատագրական լինել՝ հանգեցնելով սրտի կաթվածի:

Բուսական ստերոլներ

Ընդեղենի որոշ տեսակներ պարունակում են բուսական ստերոլներ, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: բուսական ստերոլներն ավելացնում են նարնջի հյութի և մարգարինի մեջ՝ դրանց օգտավետությունն ավելացնելու համար:

Ամինաթթուներ

Օգնում են կանխել երակների խցանումները, թրոմբերը՝ դարձնելով երակների պատերն ավելի ճկուն:

Ի՞նչ քանակով օգտագործել

Պետք է նշել, որ ընդեղենում առկա ճարպերը շատ օգտակար են, բայց դրանք նաև բարձր կալորիականությամբ են օժտված, ըստ այդմ, պահանջում են չափավոր օգտագործում:

Ընդեղենը պետք է օգտագործվի՝ որպես հագեցած ճարպերին (միս, թռչնամիս) փոխարինող միջոց: Վնասակար ճարպերը կարելի է փոխարինել մի բուռ անվնաս ընդեղենի հատիկներով: Մեկ բուռ (դա մոտ 42-43 գրամ է) նուշ, պնդուկ, գետնանուշ, պիստակ, ընկույզներ և մնացած տեսակներն ուտելով՝ նվազեցնում եք Ձեր սրտի հիվանդությունների հավանականությունը:

Զգուշացում . եթե օգտագործում եք շոկոլադապատ, շաքարապատ կամ աղի ընդեղեն, մոռացեք վերը թվարկված բոլոր օգտակար հատկությունների մասին…

Բուսայուղերի մասին

Սրանք ևս հանդիսանում են Օմեգա-3 ճարպաթթվի և E վիտամինի մեծ աղբյուր, բայց բջջանյութը տուժող դերում է, և պետք է նկատի ունենալ, որ այստեղ առկա են ինչպես՝ հագեցած, այնպես էլ՝ ոչ-հագեցած ճարպեր, ըստ այդմ, ինչպես հատիկները, այնպես էլ՝ դրանցից ստացված բուսայուղը լավ է չափի մեջ:

Պետք է հաշվի առնել նաև, որ հակառակ մյուս բուսայուղերի, ընդեղենի տեսակներից ստացված բուսայուղը շատ զգայուն է ջերմության հանդեպ և շատ բարձր կրակի դեպքում կարող է դառնանալ:

(Visited 97 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх