Ոնց կարող է բանջարեղենը ազդել վահանաձև գեղձի վրա․․․․․

Կարող է պատահել այնպես, որ ուտես բանջարեղեն և ստանաս վահանաձև գեղձի հիվանդություն։ Եվ սա կատակ չէ։ Օրինակներ կան, երբ բացարձակապես բուսակեր մարդը, ով առողջ ապրելակերպ է վարում, սնվում միայն բուսական սննդատեսակներով ու հանկարծ սկսում է քաշ հավաքել.

Չգիտես՝ որտեղից, քրոնիկական հոգնածություն է առաջանում, հաճախակի այտուցվածություն, մաշկը չորանում է, մազերը թափվում են և, ամենաահավորը, մարդը կորցնում է հստակ մտածելու ունակությունն ու վատանում է հիշողությունը։

Դեղագործական գիտությունների դոկտոր Իզաբելլա Վենցը նշված սիմպտոմներով անսխալ ախտորոշում է՝ հիպոթիրեոզ։ Այս հիվանդությունն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմին չի բավականացնում յոդը, առանց որի, ինչպես հայտնի է, հնարավոր չէ պատկերացնել վահանաձև գեղձի նորմալ կենսագործունեությունը, ինչն էլ հանգեցնում է նման հետևանքների։

Ի՞նչ կապ կա վահանագեղձի հիվանդությունների ու բանջարեղենի միջև։

Պարզվում է, ամենաուղիղ կապը կա։ Գիտնականներն առաջին անգամ այդ մասին գլխի ընկան, երբ 1928թ., ուսումնասիրելով այնպիսի հիվանդություն, ինչպիսին սիֆիլիսն է, միայն կաղամբով սնվող ճագարների մոտ հայտնաբերեցին չափերով մեծացած վահանաձև գեղձ։ Այդ ժամանակ գիտնականները ենթադրեցին, որ բանջարեղենի որոշ տեսակների մեջ եղած նյութերն ինչ-որ կերպ ազդում են վահանգեղձի վրա՝ բնականաբար, դրանք մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում։

Գիտնականները՝ որպես հիպոթիրեոզի առաջացման պատճառ, նշում են խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենի որոշ տեսակների՝ սոյայի, հացազգիների մեջ սոսնձանյութի բարձր տոկոսը, պատճառը թաքնված է գոյտրոգեններ անվանվող նյութի մեջ։

Կուտակվելով մարդու օրգանիզմում՝ դրանք աստիճանաբար սկսում են ճնշել յոդ վերամշակելու՝ օրգանիզմի ունակությունը։ Առաջանում է յոդադեֆիցիտ, որը թույլ չի տալիս, որ վահանագեղձը նորմալ կենսագործունեություն ծավալի։

Տարբերում են գոյտրոգենների 3 հիմնական տեսակներ՝ գոյտրիններ, ռոդանիդներ և ֆլավոնիդներ։ Առաջին երկուսն արտադրվում են այն ժամանակ, երբ բույսերը կտրատում կամ ծամում են, այսինքն՝ վնասում են։

Խոսքն այն բույսերի մասին է, որոնք մենք մեր սննդի մեջ թարմ ենք օգտագործում։ Բավական է բրոկկոլին, տերևավոր կաղամբը կամ ծաղկակաղամբը ենթարկել ջերմային մշակման, և գոյտրինները ու ռոդանիդները մեզ արդեն չեն սպառնում։

Բայց եթե նշված բանջարեղենը, ինչպես նաև տանձը, ելակը, դեղձը, քաղցր կարտոֆիլը, պիստակը, սպանախը, ճակնդեղը, եգիպտացորենը և մի շարք այլ արևադարձային բույսեր օգտագործես մեծ քանակությամբ, ապա, օրինակ, գոյտրինները կխանգարեն, որ վահանաձև գեղձն արտադրի անհրաժեշտ հորմոններ։

Դա նշանակում է, որ վահանագեղձը չի կարող լիարժեքորեն կատարել իր հիմնական ֆունկցիաներից մեկը՝ նյութափոխանակության կարգավորումը։

Օրգանիզմը, փորձելով լրացնել մի հորմոնի բացակայությունը, սկսում է ջանասիրաբար մեկ ուրիշն արտադրել։ Իսկ քանի որ վահանագեղձն արդեն ի վիճակի չէ ադեկվատ արձագանքել նման գործողություններին, նա սկսում է առանց վերահսկողության մեծացնել սեփական բջիջների քանակը։ Արդյունքում՝ մարդու մոտ սկսում է մեծանալ զոբը։

Իզաբելլա Վենցը պարզաբանում է, որ զոբը միայն մեծացած վահանագեղձ ու ուռած կոկորդ չէ։ Այս հիվանդությունը հաճախ հանգեցնում է հոգեկան խաթարումների, մեծացնում է սիրտ-անոթային պաթոլոգիաների ռիսկը՝ ընդհուպ մահվան ելքով, և, իհարկե, շատ է ազդում մարդու քաշի վրա։

(Visited 3 329 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх