Առավոտյան արթնանալուց հետո գլխացավի պատճառները․․․․․․․․․

Առավոտյան արթնանալուց հետո գլխացա՞վ եք ունենում: Պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ վկայել հիվանդությունների մասին:

Ալկոհոլ և հոգեբանական խնդիրներ: Մարդիկ, ովքեր երեկոյան ժամերին ալկոհոլ են օգտագործում, առավոտյան արթնանալուց հետո հաճախ են գանգատվում գլխացավից:

Սա կարող է նկատվել հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում, ովքեր դեղամիջոցներ են օգտագործում դեպրեսիայի, անքնության, տագնապայնության դեմ:

Դեպրեսիա, տագնապի զգացում: Սրանք հաճախ են հանգեցնում առավոտյան ժամերին պարբերական գլխացավի: Դեպքերի մեծամասնությունում այս խնդիրներն ուղեկցվում են անքնությամբ:

Քնի սխալ ռեժիմ: Այս դեպքում գլխացավ առաջանում է քիչ քնելու հետևանքով: Մասնագետները խորհուրդ են տալիս քնել նվազագույնը 7-8 ժամ: 6 ժամից պակաս կամ 8.5 ժամ և ավելի քնելու դեպքում առավոտյան ձեզ կանհանգստացնի գլխացավը:

Ապնոէ: Գլխացավը հաճախ ապնոէի հետևանք է՝ շնչառության ժամանակավոր դադար քնի ընթացքում:

Գլխացավը կարող է նաև այլ առողջական խնդիրների հետևանք լինել՝ զարկերակային բարձր ճնշում, գլխուղեղի ուռուցք, վնասվածքներ, կաթված և այլն:

Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկական օգնության, եթե գլխացավը նկատվում է շաբաթական երկու անգամ, երբ առաջանում է ուժեղ գլխացավ և ջղակծկումներ իրանի հատվածում, երբ այն ուղեկցվում է թուլությամբ:

Քնի որակը լավացնելու համար խորհուրդ է տրվում քնել և արթնանալ նույն ժամերին:

Պարբերաբար սպորտով զբաղվեք, քիչ օգտվեք գադջետներից, նվազագույնի հասցրեք սուրճի և ալկոհոլի օգտագործումը: Քնելուց առաջ լոգանք ընդունելը և մի բաժակ տաք կաթ խմելը կօգնեն թուլանալ:

(Visited 437 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх