Հիվանդություններ, որոնց մասին կարող են զգուշացնել մազերը․․․

Մազերը կարող են շատ բան վկայել առողջական խնդիրների մասին: Ներկայացնում ենք մի քանի խնդիր, որոնց մասին կարող եք հասկանալ մազերի օգնությամբ:

Հարկավոր է պաշտպանվել արևից: Արևի լույսը կարևոր է առողջության համար, բայց ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել թե մաշկը, թե մազերը: Եթե մազերը չորացել են, բարակել, թուլացել, հարկավոր է դրանք պաշտպանել արևի ճառագայթներից:

Հարկավոր է շտկել սննդակարգը: Մազերի թուլությունը, փայլի կորուստը կարող են վկայել սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին, ինչն իր հերթին՝ բացասաբար է անդրադառնում սրտի և այլ կարևոր օրգանների աշխատանքի վրա: Ամենօրյա սննդակարգ ներառեք մրգեր, բանջարեղեն, քիչ քանակով մշակված մթերք օգտագործեք:

Ատամների առողջության հետ կապված խնդիրներ:

«Journal of Clinical Investigation» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կերատինի անբավարար մակարդակը, ինչի հետևանքով մազերը բարակում են, հաճախ խճճվում, բացասաբար է անդրադառնում նաև ատամների առողջության վրա:

Դեպրեսիա: Երկարատև սթրեսը, տագնապայնությունը կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ: Դրանք հյուծում են մազերը, մազաթափության պատճառ դառնում: Եթե ինտենսիվ մազաթափություն է նկատվում, դիմեք մասնագետի օգնությանը:

Հարկավոր է փոխել հակաբեղմնավորիչները: Հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործման հետևանքով մազերը կարող են կորցնել փայլը, դառնալ չոր, թույլ ու բարակ: Եթե նման խնդիրներ եք նկատել, դիմեք գինեկոլոգին, ով նշանակել է դեղամիջոցները: Հնարավոր է՝ կարիք կլինի փոխել դրանք:

Հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը: Մազերի «հյուծումը» կարող է վկայել հիպոթիրեոզի մասին՝ հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը բավարար քանակով հորմոններ չի արտադրում:

Բացի այդ՝ մազերի թուլացումը կարող է վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի մասին: Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը:

(Visited 349 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх