Վարակների ու մրսածության սեզոնին կարևոր է սննդակարգ ներառել տոմատի հյութ․ Ահա թե ինչու․․․․

Վարակների ու մրսածության սեզոնին կարևոր է սննդակարգ ներառել տոմատի հյութ: Այս հյութը մեծ քանակով A, C վիտամիններ է պարունակում և օգնում է ամրացնել իմունային համակարգը:

Med2.ru-ի հաղորդմամբ՝ տոմատի հյութը մանրաթելեր և նյութեր է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խոչընդոտել աթերոսկլերոզի զարգացմանը:

Բացի այդ՝ տոմատի հյութը B6 վիտամին է պարունակում, ինչն օգնում է պայքարել նյութերի դեմ, որոնք կարող են վնասել անոթները: Լոլիկը հարուստ է նաև կալիումով:

Տոմատի հյութը կարող է օգնել նաև իջեցնել զարկերակային ճնշումը, այն խորհուրդ է տրվում հիպերտոնիայի և գլաուկոմայի դեպքում:

Բջջանյութն ու օրգանական թթուները խթանում են ստամոքսի աշխատանքը, ակտիվացնում նյութափոխանակությունը, կարգավորում աղիների միկրոֆլորան: Լոլիկը նաև ծծումբ է պարունակում, որը լավացնում է լյարդի ու երիկամների աշխատանքը: Այն կօգնի մաքրել օրգանիզմը:

Վիտամին C-ն նպաստում է իմունային համակարգի ամրացմանը, կանխարգելում վարակիչ հիվանդությունների զարգացումը: Քանի որ տոմատի հյութը հակաօքսիդանտ ազդեցություն ունի, պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են բջիջները:

Միայն թե հաշվի առեք, որ տոմատի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել պանկրեատիտի, ստամոքսի, աղիների հիվանդությունների սուր ընթացքի, լեղապարկում քարերի առկայության դեպքում:

(Visited 96 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх