Արևելյան թեյ, որը կօգնի օրգանիզմը մաքրել պարազիտներից ու տոքսիններից․․․

Ներկայացնում ենք ավանդական բաղադրատոմս, որը կարող է բուժել ավելի քան 50 տարբեր հիվանդություններ:

Այն պարունակում է արևելյան համեմունքներ, որոնք իսկապես բուժում են, դրանց թվին են պատկանում այնպիսի համեմունքները, ինչպիսիք են՝ քրքումը, կոճապղպեղը, դարչինը, հիլը և մեխակը:

Դեռևս հին ժամանակներից քրքումն օգտագործվել է Հնդկաստանում՝ հիվանդության, սրտխառնոցի, օրգանիզմից տոքսիններն և աղիքային պարազիտները դուրս բերելու համար:

Այժմ ապացուցվել է, որ այն նաև օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղն ու «dementia» կոչվող ուղեղի հիվանդությունը:

Մյուս կողմից՝ մեխակը տաբեր վիրուսների դեմ բուժման լավագույն միջոցն է, իսկ կոճապղպեղը խթանում է արյան շրջանառությունը:

Բաղադրատոմսը

1. ½ թ/գ կոճապղպեղ

2. ½ ճ/գ դարչին

3. ½ թ/գ մեխակ

4. 1/6 թ/գ քրքում

5. մի փոքր հիլ

6. 1,5 բաժակ ջուր

7. ½ բաժակ կաթ

8. մի փոքր մեղր

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչներն ու վրան ավելացրեք 1.5 բաժակ եռացրած ջուր: Եթե համեմունքներն աղացած չեն, ապա պետք է թեյը բաղադրիչների հետ թողնել, որ 5 րոպե եռա:

Մի լավ խառնեք և ավելացրեք ½ բաժակ կաթ: Կարող եք օրվա ընթացքում խմել այնքան, որքան ցանկանում եք: Այս թեյն էներգիայի աղբյուր է, բացի այդ, օգնում է օրգանիզմը մաքրել պարազիտներից և տոքսիններից:

(Visited 524 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх