Օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները կարող եք ստանալ հատապտուղներից․․․․

Օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները կարող եք ստանալ սննդից: Aif.ru-ի հաղորդմամբ՝ այս հատապտուղները կօգնեն օրգանիզմն ապահովել մի շարք սննդարար նյութերով:

Ազնվամորի՝ 52 կիլոկալորիա: Ազնվամորին ամենաշատն է վիտամին C պարունակում: Հարուստ է թթուներով, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն է ունենում:

Ազնվամորին ուժեղ հակաօքսիդանտ է, որն օգնում է պահպանել մաշկի և ներքին օրգանների երիտասարդությունը:

Օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Օգտակար հատկությունները պահպանում է նույնիսկ ջերմային մշակումից հետո:

Հապալաս՝ 57 կիլոկալորիա: Պարունակում է B1, B2, PP, A վիտամիններ:

Ամրացնում է մազանոթները, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը:

Օգտակար է գաստրիտի դեպքում, կարող է թեթև լուծողական ազդեցություն ունենալ:

Հապալասով պատրաստված ըմպելիքը հակաբակտերալ ազդեցություն ունի, օգտագործվում է երիկամների բորբոքման, ցիստիտի դեպքում:

Փշահաղարջ՝ 44 կիլոկալորիա: Հատկապես կանաչ փշահաղարջը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում. վիտամին, որը չափազանց կարևոր է հղի կնոջ, պտղի առողջության համար:

Փշահաղարջը հարուստ է նաև P վիտամինով և պեկտինով, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը՝ դրանից դուրս բերելով աղերը:

Այս հատապտուղը նաև սերոտոնին է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ:

(Visited 352 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх