«Թշնամի պետությունն ամեն ինչ անելու է, որ վերջնական նվաճի Արցախից մնացած հատվածը». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հերթական հաղթական ճառով դիմեց ժողովրդին՝ ավետելով Քաշաթաղի (Լաչինի) շրջանի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Ճառում նա, մասնավորապես, ասել է.

«Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ միասնական Ադրբեջան պետության կազմում նրանց կյանքը լավ է լինելու»։

Հարգելի՛ ընթերցող, թշնամի պետությունն ամեն ինչ անելու է, որ վերջնական նվաճի Արցախից մնացած հատվածը։ Արցախում փաստացի հայկական պետության բացակայության պայմաններում որևէ զիջում որևէ հարցում Ադրբեջանը չի անելու պարտված Հայաստանին ու պարտված Հայաստանի պարտված ղեկավարին։

Արցախի հայության մնացած հատվածը շարունակելու է իր վրա ուղիղ կրել ադրբեջանական լուրջ սպառնալիքը։ Դե իսկ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի հայությանն այս «զգացողությունները» դեռ սպասում են։

Պետության անկումը թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում շարունակվում է։ Թշնամիներն սպասելու են հարմար պահի հաջորդ՝ վերջնական կործանարար հարվածը հասցնելու համար»։

(Visited 34 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх