Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, իրենից բացի։ Նա իր վրա պատասխանատվություն չի վերցնում… Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը 2․5 տարի պետությունը տարավ դեպի պատերազմ, ռուսական «ՌԻԱՖԱՆ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ղարաբաղում տեղի ունեցածի համար մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է։ Եվ, ցավոք, այդ մարդը հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Տեղի ունեցածը նրա ոչ պրոֆեսիոնալության, տարրական չիմացության հետևանք է․ նա չկարողացավ հասկանալ, որ այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար։ Նա 2․5 տարի երկիրը տանում էր պատերազմի»,- հայտարարել է Վանեցյանը՝ նշելով, որ իրենք բազմիցս զգուշացրել էին Փաշինյանին, որ դա ողբերգության է բերելու։

«Մենք մոտ 5 հազար զոհ ունենք, գրեթե 10 հազար վիրավոր, կա ավելի քան հազար անհետ կորած։ Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար։

Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում հիմա ղեկավարություն չկա»,- ասել է Վանեցյանը։ Նրա խոսքով՝ կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրած մարդը բարոյական իրավունք չունի ադրբեջանական կողմին հավակնություններ ներկայացնել։

«Ես դա մեծ ցավով եմ ասում, և դա ուղղակի ամաչում եմ դրանից։ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, իրենից բացի։ Նա իր վրա պատասխանատվություն չի վերցնում։ Հայաստանը մեկ մեծ խնդիր ունի, և դրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Նրա հեռանալուց հետո մենք կկարողանանք լուծել մեր երկրում առաջացած խնդիրները»,- հավելել է ԱԱԾ նախկին պետը։

(Visited 52 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх