Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնա՛, որ մնանք
Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանած կապիտուլյանտը, երկիրը նոյեմբերի 10-ից դժգույն ու դժբախտ դարձրած գործակալը երկուսուկես տարի այնքան չարություն, ատելություն, դաժանություն ու վանդալիզմ սերմանեց ժողովրդի մեջ,
այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում:
Երբեմնի անվտանգ երկրներից մեկը դարձել է ամենաանապահով տեղը թե՛ բնակության համար, թե՛ զուտ գոյատևման:
Գնա՛ էլի, գնա՛… Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը… Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա՛…»:
sirartsir
Похожие записи
- 3 недели назад