Փաշինյանը ՀԱՊԿ-ում բարձրացրել է գերիների, անհետ կորածների հարցը….

ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է մի շարք խնդիրներից։

Նա հիշեցրել է, որ վերջին 2 ամիսները չափազանց բարդ էին հայ ժողովրդի համար, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկանների աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: «Այսօր անհետաձգելի է գերիների, անհետ կորածների, ինչպես նաև զոհվածների մարմինների դուրս բերման հարցը։

Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և արագացնելու համար։

Պետք է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը»,- նշել է նա։ «Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության ուղղությամբ:

Կարևոր է նաև տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը։ Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ապահովել Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

(Visited 35 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх