«Մարդ ինչքան հեռու պետք է լինի բանակից, որ այդպիսի հիմարություն թույլ տա». Դա խայտառակություն էր․․․ Ռ. Քոչարյան․ տեսանյութ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք»-ի եթերում հարցազրույցի ժամանակ նշեց, որ պատերազմի ժամանակ ամենակոպիտ սխալն այն է եղել, որ 3-րդ օրը դադարեցվել է համալրումը կանոնավոր բանակին՝ անցում կատարելով ջոկատային համակարգին.

«Դա խայտառակություն էր: Ես այդ ժամանակ Ղարաբաղում էի, ես տեսնում էի, որ մի բան էն չի, բայց ես միայն վերջերս իմացա, որ դա վարչապետի որոշումն է եղել:

Մենք 92-94 թթ. պատերազմը հաղթել ենք այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում էինք կատարել կանոնավոր բանակին: 27 տարի անց ինչպիսի մտածելակերպ պիտի ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ:

Մարդ ինչքան հեռու պիտի լինի բանակից, անվտանգային հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 48 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх