«Պատասխանիր այնպես, ինչպես միշտ՝ «ես եմ այդպես որոշել»». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Պատասխանիր այնպես, ինչպես միշտ՝ «ես եմ այդպես որոշել»

Լսեցի Վարչապետի պատասխաններն ԱԺ ում: Ամեն պատասխանում հինգ անգամ նշում էր ժողովուրդը, ժողովրդի իշխանությունը, եթե հրաժարական տամ, ապա իշխանության տիրոջը՝ ժողովրդին ինչ պատասխան տամ:

Դե ինչ, հավատանք վարչապետին, որ իրոք չգիտի, թե իր հրաժարականի դեպքում ինչ պատասխան տա և փորձենք օգնենք պատասխանի հարցում:

Այսպես՝

Վարչապե՛տ, իսկ դու ժողովրդին տուր այն նույն պատասխանը, որը որ 2.5 տարի տվել ես, երբ քո նշած իշխանության իրական տեր ժողովուրդը քեզանից պահանջել է, բայց դու չես արել

Այսպես՝

1. Պատժել նախկին հանցագործներին, իսկ դու ոչ միայն չես պատժել, այլ պաշտոններ ես տվել:

2. Դադարեցնել պարգևավճարները, իսկ դու շարունակել ես տալ:

3. Վերադարձնել թալանը, որը նույնպես չես արել:

4. Բարեփոխել դատական համակարգը՝ չես արել:

5. Փոխել ընտրական օրենսգիրքը՝ չես արել:

6. Փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին՝ չես արել:

7. Դադարեցնել տուգանել ժողովրդին, անկախ քո խոստումներից, տուգանել ես ավելի շատ:

8. Տեր կանգնել գյուղացիներին, ազատել նրանց նախկին գյուղապետերի լծից՝ չես արել:

9. Ազատել պետական կառավարման համակարգը նախկիններից՝ չես արել:

10. Դադարեցնել ֆեյքերով պղծել համացանցը և հասարակությանը՝ չես արել:

11. Կարգավորել ուժային համակարգը՝ չես արել, հինգ ԱԱԾ պետ ես փոխել և երեք ոստիկանապետ՝ ամբողջովին ոչնչացնելով երկու համակարգերը:

12. Փոխել գլխավոր դատախազին՝ չես արել:

13. Վերազինել և կանոնակարգել բանակը, կյանքը ցույց տվեց՝ դա էլ չես արել:

14. Պատերազմից հետո, ըստ քո ասած դավաճանությունների համար, կալանավորել ՊՆ նախարարին և դավաճաններին, ոչ միայն չես արել, այլ Դավիթ Տոնոյանին անձնական ինքնաթիռով Վիեննա ես ճանապարհել:

15. Պահպանել ՀՀ սահմանները՝ չես անում:

16. Վերադարձնել գերիներին՝ չես անում, այսօրվա ետ վերադարձրած երեք գերիներից մեկն արդեն մահացավ:

17. Անկեղծ լինել ժողովրդի հետ, ոչ միայն չես արել, այլ 44 օր պատերազմի ժամանակ բավական չէ խափեցիր, դեռ առանց իշխանության իրական տիրոջ հետ խորհրդակցելու կապիտուլացվեցիր:

18. Չընդունել հակազգային լազանյան և ստամբուլյան կոնվենցիաները, այլասերվածությունը չներմուծել դպրոց, չպղծել երեխաներին՝ չարեցիր, մտցրեցիր, պղծեցիր:

18. Չվերացնել դպրոցներից հայ ժողովրդի և կրոնի պատմությունը՝ չարեցիր և վերացրեցիր:

19. Իրականացնել վեթինգ, երկրում վերականգնել արդարությունը, ազատ արձակել անմեղ դատապարտվածներին՝ չարեցիր:

20. Սանձել քո նշանակած պաշտոնյաների ախորժակը և անհարգալից վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ՝ դա էլ չարեցիր:

Այս ցուցակը կարամ անվերջ շարունակեմ:

Բոլոր դեպքերում ասել ես, որ դու ճիշտ ես, որ քո սխալը հետո կհասկանանք, որ ճիշտ է, որ ինչ ուզում ես բանակցում ես, ոչ ոք իրավունք չունի քեզ դրա մասին հարցնի, որ պարգևավճարներ պետք է տրվեն, որ դու ես այդպես որոշել և շարունակել ես տալ նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ ժողովուրդն իր վերջին կոպեկը ռազմաճակատին էր տալիս:
Ամփոփեմ՝

Դու այնքան կապ ունես մեր ժողովրդի հետ, որքան որ կապ ունեին Սերժն ու Ռոբերտը, դուք երեքդ էլ նույնն էք, իրականացնում էք նույն ծրագիրը, ուղղակի այն տարբերությամբ, որ նախորդ երկուսը դա չէին թաքցնում և ժողովրդի անվամբ չէին պաշտպանվում:

Այնպես որ, բավական է տաս ժողովրդի անունը, դու ժողովրդի հետ միայն մի կապ ունես, պատասխանատու ես նրանից խլված հազարավոր զոհված երեխաների կյանքի, անդամահատված, գերեվարված երեխաների, հայրենիքի 1/3 կորստի և ժողովրդի արժանապատիվ ապրելու հույսը սպանելու համար:

Ի դեպ, թատրոնիդ սյուժեն բացահայտված է, այժմ հստակ է, որ ցանկանում ես իշխանությունը հանձնել նախկիններին, ուղղակի ինչպես Ալիևն անկախ քո ջանքերից 44 օր չէր կարողանում գրավել Արցախը, այնպես էլ քո հանցակից 17+-ը չի կարողանում գոնե մի 50.000 մարդ հավաքի, որ հայտարարես ժողովրդի պահանջ է և իշխանությունը կրկին հետ տաս Սերժին:

Վստահ եմ՝ այստեղ էլ ներվերդ տեղի կտան և ինչպես մի գիշերում բոլորից թաքուն ստորագրեցիր Հայ ժողովրդի կապիտուլյացիան, այդպես էլ բոլորից թաքուն, այդ թվում նաև քո թիմից, մի օրում իշխանությունը կտաս հետ Սերժին: Ուղղակի դեռ առաքելությունդ չես ավարտել, դու դեռ պետք է ճանաչես Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվես ցեղասպանությունից, քեզ դրա համար են տվել իշխանություն, դա է քո առաքելությունը:

Հա, ի դեպ, այ այստեղ դու իրոք մի օր պատասխան կտաս իշխանության իրական կրողին՝ ժողովրդին, իսկ հայ ժողովուրդը երբեք, լսում ես երբեք, ի տարբերություն քեզ, չի հրաժարվի իր հայրենիքից և արժանապատվությունից: Հատուցումդ և քո և նախկինների, անխուսափելի է»:

(Visited 101 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх