Երևանի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ը: Քիչ առաջ լրագրողը, դիմելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի հատուկ ծառայության ղեկավարը երկու տարի շարունակ իմացել է, որ Արցախի տարածքների հետ կապված Փաշինյանին գործարք է առաջարկվում Ադրբեջանի կողմից և այդ մասին նա միայն բարձրաձայնել է «Կա՛նգ առ»-ի հայտնի հայտարարությամբ ու հեռացել:
«Հիմա դուք սլաքները տանում եք այլ տեղ. դա իմ համար երկրորդական հարց ա»,- պատասխանեց Շարմազանովը:
«Թիվ մեկ խնդիրն էսօր հողատու Նիկոլի հեռացումն ա: Հասցեատերը բավականին հրապարակային անձնավորություն ա՝ մնացած բոլոր հարցերով կարող եք դիմել պարոն Վանեցյանին:
Եթե ինքը հարկ համարի, ձեր հարցերին կպատասխանի»,- հավելեց նա:
sirartsir
Похожие записи
- 3 недели назад