ՊՆ շենքի մոտ հավաքված ծնողները փորձում են ներս մտնել

Անհետ կորած զինծառայողների ծնողները վրդոված են: Նրանք ցանկանում են մուտք գործել ՊՆ վարչական շենք, սակայն անցակետի դուռն ու ճաղերը փակ են, և ներսից բանալին հրաժարվում են բերել՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ չէ, չգիտեն՝ որտեղ է և այլն:

Ծնողները հինգ րոպե ժամանակ տվեցին, հակառակ դեպքում խոստացան կոտրել այն: «Բալնիք չկա, մանդիրովկա բերեք»,- ասաց ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ ծնողները պահանջում են հանդիպում պաշտպանության նախարարի հետ և տեղեկություն իրենց երեխաների վերաբերյալ:

(Visited 31 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх