Երթ Երեւանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով․ ուղիղ

Քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր»։ Նշենք, որ չնայած Երևանում տեղացող անձրևին՝ մեծ թվով մարդիկ են մասնակցում երթին։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը երթ է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներից: Դրանցից մեկը մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, մյուսը՝ Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից, երրորդը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրպարակից:

«Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ օրը Ազատության հրապարակում կկազմակերպի շարժման հանրահավաքը, իսկ երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։

(Visited 106 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх