Ինչ խոստացան․․ «Ասացին, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում և շուտով արդյունքներ կունենան». զինծառայողների հարազատներ

Քիչ առաջ Պաշտպանության նախարարության շենքից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք հանդիպման էին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Մեր մտահոգությունները գրանցվեցին, և քանի որ նախարարն ու ԳՇ պետը տեղում չեն, այդ իսկ պատճառով խոստացան, որ շատ արագ հանդիպում կկազմակերպեն նաև նրանց հետ, մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանի»,- ասացին զինծառայողների ծնողները:

Վերջինները նշեցին, որ պաշտոնյաներն իրենց վստահեցրել են, որ որոշակի գործընթացներ սկսվել են արդեն. «Ասացին, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում և շուտով արդյունքներ կունենան»:

Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողների հարազատները տևական ժամանակ է բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի մոտ՝ պահանջելով իրենց որդիներին տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք:

Զինվորներին թեպետ մեկշաբաթյա արձակուրդ է տրամադրվում, սակայն ծնողները բողոքում են, որ սահմանված ժամկետը բավարար չէ, քանի որ նրանք հոգեբանական աջակցության կարիք ունեն:

(Visited 48 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх