«Կոչ եմ անում Նիկոլ փաշային՝ չմտնել Եռաբլուր, չպղծել մեր տղաների շիրիմները». զոհված զինծառայողի հայր

Որոշումը մեր մեջ վաղուց է եղել՝ սգո օր հայտարարել, բայց մեր ապիկար իշխանությունը, դավադիր իշխանությունը՝ հանձինս Նիկոլ փաշայի, դավաճան, որոշել է 2.5 ամիս անց միայն հայտարարել սգո օր։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը:

«Միասին 30 տարի առաջ հաղթահարեցինք այդ դժվարությունը, պաշտպանեցինք Արցախը, գրավեցինք մեր Արցախը թշնամուց՝ 2016 թվականին պաշտպանելով այն:

Հիմա՝ մեր երեխաները տեսնելով իրենց ծնողների արածը, իրենց ծնողների կատարած սխրանքը, փորձեցին նույն կերպ վարվել, բայց այդ դավաճան ձեռքը, որը ստորագրեց, այդ դավադիրը ստորագրելով՝ մեզ հանձնեց թշնամու, այսպես ասած, հայեցողությանը, որ ինչ-որ կերպ ուզենա՝ նա մեզ հետ վարվի, ինչքան ուզի, այնքան պահանջի՝ ոչ միայն Արցախի հողերից, այլ նաեւ՝ Հայաստանի»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Նա նշեց՝ այն մարդիկ, որոնք կհետեւեն Նիկոլ Փաշինյանի խոսքին եւ ժամը 13։00-ին կշարժվեն արյունը դեռ չսառած երեխաների շիրիմներին, ինքը նրանց խորհուրդ է տալիս ուշքի գալ. «Նրանք դեռ տաք են, նրանք դեռ չգիտեն՝ ինչ են արել: Օրը մենք սկսում ենք այսպես՝ սգո օրից մեկ օր շուտ, եւ դա է ճիշտը. մենք գնում ենք մեր երեխաների շիրիմներին, մենք գնում ենք սրբավայր, այնտեղ դավաճանի ոտքը չպիտի կպնի, երբե՛ք:

Ես կոչ եմ անում Նիկոլ փաշային՝ չմտնել Եռաբլուր, չպղծել մեր տղաների շիրիմները. Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկություն ունի, միայն որպես կալանավոր պիտի այցելի Եռաբլուր, այլ ոչ թե՝ վարչապետ, ու ծնկաչոք՝ հատ-հատ մոտենալով ամեն մի գերեզմանին, ներողություն խնդրելով տվյալ զինվորից, տվյալ սպայից, տվյալ կամավորականից»։

(Visited 65 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх