Հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում… Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ… Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել:

Մի քանի օր առաջ Արցախի Հին թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում…

Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Հին թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը…

Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերդաձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը… Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք …

Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում… Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ…»:

(Visited 61 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх