Այսօր Եռաբլուրում առաջին անգամ օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց

Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ այսօր առավոտից «Եռաբլուրում» հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները կառավարության նախաձեռնած սգո երթը դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:
Փաշինյանն ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ:

Մինչեւ երթը կհասներ «Եռաբլուր», պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:

Քաղաքացիներն ինչ-որ բաներ նետեցին նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները սկսեցին սև անձրևանոցներով ու ճամպրուկներով պաշտպանել նրան:

Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կային նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։

(Visited 62 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх