Փաշինյանը դեռ տարածքներ պետք է հանձնի հյուսիում, Վայքի մարզում, Արատատում եւ Սյունիքում. Դավիթ Շահնազարյան տեսանյութ

Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր այսօր կմասնակցեն Փաշինյանի երթին, նրանք իրենց վրա կվերցնեն Փաշինյանի ու իր Կառավարության ողջ պատասխանատվությունը բոլոր արարքների համար, կապիտուլյացիան, Արցախի մեծ մասի հանձնում, ահռելի վտանգ Հայաստանին, այն ինչ հիմա տեղի է ունենում Սյունիքում եւ իրենց վրա կվերցնեն 2.5 տարի ամեն օր արված պետական դավաճանությունը եւ կկիսեն այդ մեղքերը»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով` իշխանությունը մոբիլիզացրել է ողջ վարչական ռեսուրսները. «Ոստիկանության պետերը հրահանգ են ստադցել իրենց մոտ հաշվառված անձանց` թմրամոլներ, քրեական տարրեր, բոլորին ընդգրկել այս երթին, բոլոր պետական հիմնարկները, ատոմակայանը, այսինքն` վերջին ռեսուրսներն է Փաշինյանը նետում` փորձելով ցույց տալ, թե իբր տեսեք` մենք աջակցող ունենք:

Ես բոլորին կոչ եմ անում րաժարվել, չմասնակցել այդ երթին, դա դավաճանների երթ է, մերժեք պետական դավաճանների երթը: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հրահանգ է ստացել նաեւ ներգրավվել այդ երթին գործակալական ցանցին: Սա արդեն հանցագործություն է, դավաճանների երթը մուտք չի գործելու Եռաբլուր»:

Շահնազարյանը կարծում է, որ հնարավոր է թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, եւ եթե վարչապետը բախումներ հրահրի, կստանա արժանի պատասխան:

«Վտանգված է ողջ Հայաստանը, միայն Սյունիքը չէ, Փաշինյանը կառչած է իշխանությունից, որովհետեւ դեռ քայլեր ունի անելու, նա պետք է զորքերը հետ քաշի, առնվազն 7-8 գյուղ հյուսիսում հանձնի Ադրբեջանին, Վայքի մարզում հանձնի, Արարատի մարզում հանձնի եւ իհարկե Սյունիքում եւ իհարկե քիչ առաջ իր ասած հերթական դավաճանությունը, որ տարածքներ տալով մենք ավելի անվտանգ ենք լինում, բացի դրանից նա պատրաստվում է սահմանազատման պայմանագիրը կնքել Ադրբեջանի հետ, ինչու չէ նաեւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, նա պատրաստվում է Սյունիքում մի քանի ճանապարհներ այդ թվում գազամուղներ Ադրբեջանից Թուրքիա թույլատրել, որ կառուցվի որ ոնք Հայաստանի վերահսկողության տակ բացարձակապես չեն լինելու եւ բացի դրանից նա նաեւ նպատակ ունի մոտ ապագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, այսինքն ամբողջովին փոխում է Հայաստանը:

Մենք ունենք ծվատված եւ ամբողջովին թուլացած պետություն, Արցախի մասին չեմ ասում, նպատակաուղղված թուլացվում է բանակը:Այսօր Փաշինյանը բացարձակապես լեգիտիմ չէ, իր լեգիտիմությունից ոչինչ չի մնացել եւ ընդամանեը կառչած է իր նման դավաճաններից, այսօր նրա հեռանալը հանրային պահանջ է»,-ասաց նա:

(Visited 69 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх