Մեր գործողությունները պետք է խստանան. պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ․․․․․

Պարզվեց՝ մեր ժողովուրդը շատ բարի է ու օրինապաշտ, որովհետեւ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավել չէր մնա:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այդ ծանր վիճակին: Կարար շուտ կանգներ, բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը եւ ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետեւ իր վրա է դա: Դուրս գալուց նույնն է անելու:

Ինքը դուրս կգա այն պահին, երբ որ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն, խասյաթ է: Նաեւ մեզանից է կախված, որ դա արագացնենք:

Մենք հիմա գնում ենք հանդարտ, օրինական ճանապարհներով, բայց ինքը պետք է չմնա եւ մեր գործողությունները օրեցօր պետք է խստանան:

Պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ, կարեւորը, որ ինքը գնա»,-հայտարարեց նա:

Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք մշակել են ինչ-որ ճանապարհ. «Հերթական քայլերը Իշխան Սաղաթելյանը կասի: Ուզում եմ մեզ մաղթել հաղթանակ, որովհետեւ առանց հաղթանակի չենք ունենա հայրենիք»:

(Visited 81 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх