Փոփոխություններ Երեւանի ավագանու կազմում . 3 հոգի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս է եկել (ուղիղ)

Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին իր հերթական նիստն է գումարել: Քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը ուշանում էր, նիստը սկսվեց առանց իր ներկայության, այն վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Վերջինս նիստի սկզբում հայտարարեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը եւ Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաեւ Արսեն Կարապետյանը:

ԿԸՀ համապատասխան արձանագրությունների համաձայն, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին, եւ Կարինե Փանոսյանին:

Կարինե Փանոսյանը եւս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է Գեւորգ Աճեմյանին:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնես Ավանեսովը եւ Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները:

Իր հերթին ԲՀԿ խմբակցությունը գրությամբ հրաժարվել է ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Մարկոս Հարությունյանը:

(Visited 14 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх