Արցախի օմբուդսմեն. Ինչու է Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը

Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արտակ Բեգլարյանը, ով այսօր լքում է Արցախի օմբուդսմենի պաշտոնը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս վերադարձրել է 53 գերիների, որոնց թվում կան նաեւ կանայք: Երկու տարեց տղամարդ մահացել է բանտում, եւ նրանց բռնի մահվան ապացույցներ կան: Վերադարձածների ճնշող մեծամասնությունը հայտնում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության մասին: Մեծ մասը դեռեւս հիվանդանոցում է:

Նա նշել է, որ կան գերիների մի քանի տեսակներ՝ անձինք, որոնց գերեվարումը Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է, անձինք, որոնց նկատմամբ կան գերեվարման ապացույցներ, սակայն Ադրբեջանը չի խոստովանում, եւ անձինք, որոնց նկատմամբ քիչ տվյալներ կան կամ ընդհանրապես չկա, սակայն նրանց գերեվարման մասին անուղղակի տվյալներ կան:

Օբմուդսմենի խոսքով՝ այժմ ադրբեջանական գերության մեջ են տասնյակ հայեր, այդ թվում են Խծաբերդում անհետ կորած 62 զինծառայողները եւ եւս մի քանի տասնյակ: Ցուցակները թարմացվում են եւ փոխանցվում միջնորդներին: Այդ անձինք պետք է վերադարձվեն առանց որեւէ պայմանի՝ ընդգծել է Բեգլարյանը:

(Visited 22 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх