Ինչո՞վ են վտանգավոր լիարժեք չբուժված COVID-19-ով պացիենտները

Ստացիոնար բուժում ստացող COVID-19-ով պացիենտները պետք է հիվանդանոցում մնան մինչեւ լիարժեք ապաքինումը, հատկապես եթե ստանում են այնպիսի բուժում, որը պոտենցիալ կարող է առաջացնել կորոնավիրուսի մուտացիա: Այսպիսի կարծիք է հայտնել Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան:

«COVID-19-ի դրական թեստով պացիենտներին պետք է լիարժեք բուժել, այլ ոչ թե դուրս գրել: Նույնիսկ եթե կյանքին սպառնացող վտանգ այլեւս չկա»,- ասել է նա:

Մասնագետը պնդում է, որ բժիշկները պետք է հետեւեն պացիենտներին, որոնք երկարատեւ բուժման կարիք ունեն, եւ գրանցեն, թե նրանք ինչպիսի վիրուսային մնացորդներով են տուն ուղարկվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բարանովան ավելի վաղ ասել էր, որ բուժման մեջ հակավիրուսային դեղամիջոցներ ֆավիպիրավիրի եւ ռեմդեսիվիրի, ինչպես նաեւ կոնվալեսցենտային պլազմայի կիրառումը կարող է առաջացնել վիրուսի մուտացված տարբերակներ:

Մասնագետի խոսքով՝ բուժման մեթոդների կատարելագործմանը զուգահեռ՝ վիրուսը ենթարկվում է սելեկցիայի եւ ստացվում են ավելի շատ տարբեր մուտացիաներ: Այս պրոցեսի ժամանակ վիրուսը նաեւ սովորում է հարմարվել տիրոջ օրգանիզմին եւ կարող է դառնալ պակաս մահացու:

(Visited 105 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх