Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակվում է կառավարությունը բոլոր կողմերից. Կառավարության նիստ չպետք է լինի.

Այսօր ծրագրել էինք, որպեսզի հնարավորություն չտանք Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից դուրս գալ այնքան, մինչեւ չլիներ համաձայնություն եւ հստակ պայմանները իր հրաժարականի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Բայց նա կեսօրից հետո, վախենալով մնալ այս շենքում, նորից հեռացավ: Կարող էինք այսօր իսկ հայտարարել, որ շրջափակում ենք ՀՀ կառավարության շենքը եւ պահում ենք շրջափակված, բայց չէինք ունենալու արդյունքը:

Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստը: Ի դեպ ասեմ, որ սա այս կառավարության որակն է, երբ շատ հաճախ նախարարները հետեւից մուտքով են մտնում կառավարություն: Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը:

Դիմում ենք բոլորին, ովքեր մասնակցել են հանրահավաքներին, միշտ ասել են, որ պետք է արագ գործել, վաղը առավոտյան ժամը 10-ից, ով կուզի ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը բոլոր կողմերից:

Որպեսզի Կառավարությունը հնարավորություն չունենա ելքի ու մուտքի: Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվւի իբրեւ վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-հայտաևրարեց Գեղամ Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ նստացույցը շարունակվում է, գիշերային վրանները մնալու են. «Մենք մնալու ենք այստեղ մինչեւ վաղը ժամը 10-ը»:

Ընդդիմության ակցիան սրանով ավարտվեց:

(Visited 88 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх