Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին հակամարտություններին. Մատվիենկո

Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրներում ներքին հակամարտություններին, բայց համապատասխան խնդրանքի դեպքում պատրաստ է աջակցություն եւ օժանդակություն ցույց տալ, մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ներքին հակամարտություններին թե՛ ԱՊՀ երկրների տարածքում, թե՛ ցանկացած այլ երկրում:

Բայց մենք միշտ պատրաստ ենք օժանդակություն, աջակցություն ցույց տալ, եթե մեզ այդ մասին խնդրեն, բայց մենք մեր տեսակետը չենք պարտադրում, չենք փորձում որեւիցե խափանող գործողություններով ազդել այս կամ այն իրավիճակի վրա, չնայած լավ գիտենք ու հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի ամբողջ շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն:

Մեկնաբանելով Բելառուսում եւ Ղրղզստանում իրավիճակը՝ Մատվիենկոն նշել է, որ պետականության կայացման գործընթացը անչափ բարդ է, պահանջում է ժամանակ եւ կայուն քաղաքական կուսակցություններ, «որպեսզի այդպիսի մշտական ալիքներ տեղի չունենան»: «Այդ ամենը Ղրղզստանի, Բելառուսի ժողովրդի ձեռքերում»,- շեշտել է Դաշնային խորհրդի խոսնակը:

Մատվիենկոյի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովն անցավ անչափ բովանդակալից եւ «ցուցադրեց, որ ոչ մի կենտրոնախույս ուժ չկա»: «ԱՊՀ բոլոր երկրները հասկանում են, որ միասին մենք ավելի ուժեղ կլինենք, միասին մեր տնտեսությունը զարգացնելու ավելի շատ հնարավորություններ ունենք, ինտեգրման գործընթացները ամրապնդում են մեր տնտեսական ներուժը»,- հավելել է Մատվիենկոն:

(Visited 44 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх